Բոլոր տոները. ապրիլի 16


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Չարլի Չապլինի օրը (Charlie Chaplin Day) 

  • Չարլի Չապլինի օրն իր երկրպագուները նշում են ամբողջ աշխարհում: Նա համարվում է կինոարդյունաբերության պատմության ամենակարևոր դեմքերից մեկը: Նա հանրաճանաչ դարձավ համր կինոյի դարաշրջանում և դարձավ համաշխարհային կուռք` շնորհիվ իր էկրանային կերպարի:

Ձայնի համաշխարհային օրը (World Voice Day)

  • Ձայնի համաշխարհային օրը համաշխարհային ամենամյա միջոցառում է, որը նվիրված է մարդկային ձայնի անսահմանությունը ճանաչելուն: Այս տոնը, որը նշելու գաղափարը երևան է եկել 1990-ական թվականների վերջին, նվիրված է մարդու ձայնի ֆենոմենին և մարդկանց կյանքում նրա դերին:

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

  • Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
  • Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:
  • Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
  • Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-08, 2024-03-30, 2025-07-19, 2026-04-04, 2027-03-27, 2028-04-15, 2029-03-31, 2030-04-20:

Կաթոլիկություն - Սուրբ Բերնադետայի տոնը (St. Bernadette’s feast day) *
Ուղղափառություն - Ավագ ուրբաթ (Չարչարանաց Ուրբաթ) *
Ուղղափառություն - Սուրբ Նիկիտա Դավանողի հիշատակը *
Սլավոնական - Ջրային Նիկիտա *

Ազգային

Ալժիր - Գիտության և գիտելիքների օրը (Youm El Ilm or Science Day) *
ԱՄՆ - Ազատության օրը (Liberation Day) *
ԱՄՆ - Առողջապահության ոլորտում խնդիրների լուծումների ազգային օրը (National Health Care Decisions Day) *
ԱՄՆ - «Բենեդիկտ» ձվի ազգային օրը (National Eggs Benedict Day) *

  • «Բենեդիկտ» ձվի ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 16-ին: Սա այն օրն է, երբ վերջապես կապելի է ուտել ձվով պաշոտ՝ հոլանդական սոուսով կամ կանադական խոզապուխտով և անգլիական բուլկիով:

ԱՄՆ - Հաշվետարի ազգային օրը (National Bean Counter Day) 

  • Ապրիլի 16-ը ամերիկյան հաշվետարների սիրած օրն է: Օր ու գիշեր հարկային հաշվետվությունները պատրաստել-հանձնելուց հոգնատանջ հավետարները կարող են վերջապես լիուլի հանգստանալ բաց թողած կիրակիների փոխարեն։

ԱՄՆ - Փղերի փրկության օրը (Save the Elephant Day) 

  • Փղերի փրկության օրը կոչված է բարձրացնելու իրազեկությունը փղերի առջև ծառացած վտանգների և տարբեր դժվարությունների մասին, որոնք նրանք պետք է հաղթահարեն գոյատևելու համար:
  • Տեղեկություններ տարածելով մարդիկ կարող են հասկանալ փղերի նշանակությունն ու նրանց նկատմամբ իրենց գործողությունների կամ անգործության հետևանքները:

ԱՄՆ - Հաճախորդների հետ ծանոթանալու օրը  (Get to Know Your Customers Day) 

  • Հաճախորդներին ծանոթանալու օրն ընկերություններին հիշեցնում է իրենց հաճախորդներին ծանոթանալու, նրանց լավ ճանաչելու անհրաժեշտության մասին։
  • Այս օրը նշվում է ամեն տարի յուրաքանչյուր եռամսյակի երրորդ հինգշաբթի օրը (հունվար, ապրիլ, հուլիս, հոկտեմբեր):

ԱՄՆ - Գրադարանավարի ազգային օրը (National Librarian Day) *

ԱՄՆ - Աթեիստներին հարց ուղղելու ազգային օրը (National Ask An Atheist Day) 

  • Աթեիստներին հարցումի ազգային օրը նշում են տարբեր աշխարհիկ խմբերը, հատկապես ուսանողները։ Այն կոչված է ցրելու աթեիզմի մասին կարծրատիպերը: Սա մի օր է, որը նպաստում է հավատացյալների և անհավատների միջև դրական երկխոսությանը և կոչված է թույլ տալու, որ հավատացյալ մարդիկ, կամ ցանկացած այլ անձ, մոտենա աթեիստներին և հարցեր ուղղի նրա հավատալիքների և աշխարհիկ կյանքի մասին:

ԱՄՆ - Foursquare-ի օրը (Foursquare Day) 

  • Foursquare օրը հայտնի է նաև որպես 4sq օր, այն համարվում է սոցիալական ցանցերի առաջին տոնը:
  • Foursquare-ը (պաշտոնապես Foursquare City Guide) սմարթֆոնի և սոցիալական ցանցի հավելված է, որտեղ մարդիկ «գրանցվում են» խմելու վայրերում, ինչպիսիք օրինակ ռեստորաններն ու փաբերն են:

ԱՄՆ - Խոլորձների ազգային օրը (National Orchid Day) 

  • Խոլորձների ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 16-ին: Ըստ Վիքիպեդիայի, խոլորձների ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, անուշահոտ են և նեկտարով։

ԱՄՆ - Աշխատավայրում գիշերազգեստ կրելու ազգային օրը (National Wear Your Pajamas To Work Day) 

  • Ամեն տարի ապրիլի 16-ին՝ ԱՄՆ-ում հարկերի վճարման հաջորդ օրն այն ժամանակն է, երբ անհրաժեշտ է ազատվել սթրեսից՝ աշխատավայրում գիշերազգեստ կրելու միջոցով: 

ԱՄՆ - Սնկի օրը (Day of the Mushroom)
ԱՄՆ - Արքայախնձորով թխած խոզապուխտի ազգային օրը (National Baked Ham with Pineapple Day)
Բուլղարիա - Իրավաբանի օրը *
Դանիա - Մարգրեթ II թագուհու տարեդարձը (Birthday of Queen Margrethe II) *
Իրաք - Քիմիական հարձակման զոհերի հիշատակի օրը *

Հայաստան - Ոստիկանության աշխատողների օրը

  • Ապրիլի 16-ին Հայաստանում նշում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր:
  • Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ:
  • Ոստիկանը հաճախ նաև կյանքի գնով մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները՝ հանցավոր ոտնձգությունից՝ կատարելով իր ծառայողական ու մասնագիտական պարտքը:
  • Յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին՝ առավոտյան, Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի հուշարձանին: Այդ օրը լավագույն աշխատակիցները պարգևատրվում են պատվոգրերով:

Պուերտո Ռիկո - Խոսե դե Դիեգոյի տարեդարձը (José de Diego’s Birthday) *
Ռուսաստան - Դարչնային քամու օրը *