Բոլոր տոները. ապրիլի 17


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Հեմոֆիլիայի համաշխարհային օրը (World Hemophilia Day)

  • Ապրիլի 17-ին շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ակցիային և նշում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը: Անցկացվող միջոցառումների նպատակն այն է, որ հասարակությանն ուշադրություն դարձնի հեմոֆիլիայի խնդիրներին և անի հնարավորինն այս գենետիկ անբուժելի հիվանդությամբ հիվանդների բուժօգնության որակը բարձրացնելու համար: Որոշ գնահատականներով այսօր աշխարհում հեմոֆիլիայով հիվանդների քանակը կազմում է 400 հազ մարդ:

Հայքու պոեզիայի միջազգային օրը (International Haiku Poetry Day)

  • Հայքու պոեզիայի միջազգային օրը աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 17-ին: Հայքուն ճապոնական պոեզիայի լակոնիկ ձև է, որը սովորաբար բաղկացած է երեք նախադասությունից: Ճապոներեն հայքուն բառացի նշանակում է «սկզբնական, առաջին բանատողեր»։
  • Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հայքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։
  • Գոյություն են ունեցել հոքուների մի քանի դպրոցներ։ 19-րդ դարի վերջերին Մասաոկա Սիկին նոր զարկ տվեց հոքուի զարգացմանը՝ նրան կցելով գեղանկարչությունից փոխառած «ուրվանկար բնօրինակից» սկզբունքը։
  • Հայքուն որպես բանաստեղծական ժանր ընդունվեց աշխարհի շատ լեզուներով: Անգլերեն լեզվով այս ժանրը առաջին անգամ ներմուծվել է XX դարի սկզբին:

Սուրճի միջազգային օր (Espresso Day)

  • Սուրճի միջազգային օրը նշվում է առնվազն տարին երկու անգամ `ապրիլի 17-ին և հոկտեմբերի 1-ին: Այս տոնը շատ երկրներում նշում են պրոֆեսիոնալ բարիստներն ու սուրճի մեծագույն սիրահարները։

Դատարկախոսության միջազգային օրը (Blah Blah Blah Day)

  • Ապրիլի 17-ին աշխարհում նշում են Blah blah blah-ի օրը: Blah-blah-ն նշանակում է անիմաստ խոսել՝ դատարկախոսություն: Այս արտահայտությունն օգտագործվում է  անբովանդակ, որևէ իմաստից զուրկ խոսակցությունների դեպքում: Այս օրն ստեղծվել է դատարկախոսության փոխարեն գործի անցնելու համար։

Ford Mustang-ի միջազգային օրը

  • 1964 թվականին Ford Motor ավտոմոբիլային ընկերությունն սկսում է արտադրել Ford Mustang ավտոմեքենայի արտադրությունը։ Հետագայում այն դարձավ կուլտային ավտոմեքենա։ Եվ ահա Ford Mustang-ի սիրահարներն ամեն տարի այս օրը նշում են Ford Mustang միջազգային օրը։

Բուսաբանի միջազգային օրը (Herbalist Day)

  • Ապրիլի 17 բուսաբաններին երախտագիտություն հայտնելու օրն է, ովքեր ինչ-որ կերպ դեր են ունեցել ձեր կյանքում։ Չէ՞ որ նրանք են հայտնաբերել բուժիչ խոտերի բուժիչ հատկությունները, ստեղծել խոտաբուժությունը կամ բուսաբուժությունը։ Խոտաբույսերի արվեստն ու պրակտիկան փոխանցվում են ուսուցիչից ուսանող, ծնողից երեխա և ընկերոջից ընկեր: Հնուց եկած այս մասնագիտությունը երբեք չի հնանում և առայսօր արդիական է։

Մալբեկ խաղողի համաշխարհային օրը (World Malbec Day)

  • 1853 թվականի այս օրը Արգենտինայի նախագահ Դոմինգո Ֆաուստինո Սարմինտոն հանձնարարեց ֆրանսիացի Միշել Աիմե Պուջին խաղողի նոր տնկիներ բերել՝ ստեղծելու խաղողի այգիներ և պաշտոնապես հայտարարեց Արգենտինայի գինու արդյունաբերություն ստեղծելու իր մտադրության մասին:

Հում կաթից պանիր ստանալու միջազգային օրը (International Raw Milk Cheese Appreciation Day) *

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Սբ. Հարության տոն 

  • Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
  • Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
  • Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
  • Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
  • Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
  • Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
  • Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
  • ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-04-17, 2023-04-09, 2024-03-31, 2025-04-20, 2026-04-05, 2027-03-28, 2028-04-16, 2029-04-01, 2030-04-21

Ազգային տոներ

Ամերիկյան Սամոա - Դրոշի օրը (Flag Day)
ԱՄՆ - Էլիս կղզու ընտանեկան պատմության ազգային օրը (National Ellis Island Family History Day)

  • Էլիս կղզու ընտանեկան պատմության ազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 17-ին: Էլլիս կղզին, որը գտնվում է Նյու Յորքի ծովածոցում, միլիոնավոր ներգաղթյալների համար դարպաս էր դեպի Միացյալ Նահանգներ՝ որպես երկրի ամենածանրաբեռնված ներգաղթի տեսչական կայան՝ 1892-1924 թվականներին:
  • 1907 թվականի այս օրը գրանցվել է Էլլիս կղզով անցած շուրջ 12.000 ներգաղթյալ:

ԱՄՆ - Չղջիկների ճանաչման ազգային օրը (National Bat Appreciation Day)

  • Ապրիլը չղջիկներին դիտելու տարվա լավագույն ժամանակն է, քանի որ նրանք սկսում են դուրս գալ ձմեռելուց: 

ԱՄՆ - Խեցգետինների ազգային օրը (National Crawfish Day)

  • Այս օրը նվիրված է Միացյալ Նահանգների հարավային շրջանների կուլտային ուտեստներից մեկին: Քաղցրահամ ջրերի փոքրիկ Օմարի ազգակիցը՝ Խեցգետինը, յուրահատուկ համ է հաղորդում ԱՄՆ-ի հարավային շրջանի ազգային խոհանոցի շատ կերակրատեսակներին:

ԱՄՆ - Դեղատուփի մաքրման ազգային օրը (National Clean Out Your Medicine Cabinet Day)

  • Առաջին օգնության դեղերի հավաքածուի՝ դեղատուփի մաքրման օրն անցկացվում է ամեն տարի ապրիլի երրորդ ուրբաթ օրը: Օրվա նպատակն է ազատվել չօգտագործված կամ ժամկետանց դեղամիջոցներից, որոնք գտնվում են առաջին բուժօգնության տուփերում կամ դարակներում:

ԱՄՆ - Անզուգական Տիկնոջ օրը (Nothing Like A Dame Day)

  • «Տիկինն» ասպետական տիտղոս է, որն անգլիախոս երկրներում՝ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Ավստրալիայում տրվում է մեծապատիվ կանանց, այնպես, ինչպես «սըր» տիտղոսը՝ տղամարդկանց։ Սովորաբար այս տիտղոսը շնորհվում է տարիների արժանավոր գործունեության համար։
  • Այս օրը նվիրված է թատրոնի տիկնանց:

ԱՄՆ - Պանրե գնդիկների ազգային օրը (National Cheese Ball Day)

  • Պանրե գնդիկի ազգային օրը գաստրոնոմիական տոն է, որը նշվում է ամեն տարի ապրիլի 17-ին: 
  • Պանրե գնդիկը պանրի գնդաձև զանգված է, որը հաճախ պարունակում է ընկույզ կամ այլ հավելումներ և ծառայում է որպես նախուտեստ, որն ընդունված է ուտել ձեռքով`հացով կամ հրուշակեղենով:
  • Պանրե գնդիկները համարվում են Սուրբ Ծննդյան ավանդական խորտիկներ

ԱՄՆ - Քիքբոլի ազգային օրը (National Kickball Day)

  • Քիքբոլի ազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 17-ին: Քիքբոլը ազգային օր է ճանաչվել 2015 թվականի ապրիլի 17-ին: Այն հայտնի է որպես ֆուտբոլային բեյսբոլ և տարածված է Կանադայի մեծ մասում:
  • Ինչպես բեյսբոլում, երկու թիմերը մրցում են գոլ խփելու համար, բայց տոպանով (բիթ) փոքրիկ ու պինդ գնդակին հարվածելու փոխարեն, խաղացողները հարվածում են փչովի ռետինե գնդակին:
  • Այս խաղը սովորաբար անցկացվում է տարրական դասարանների երեխաների շրջանում`բեյսբոլի ազգային խաղի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար:

Բրազիլիա - Գյուղացիական պայքարի միջազգային օրը (International Day of Peasant Struggle)
Գաբոն - Կանանց օրը (Women’s Day)
Թուրքմենստան - Միգրացիայի աշխատակիցների օրը
Իրան - Երիտասարդության օրը (Youth Day)

Կուբա - Օդային ուժերի օրը (Air Force Day)
Կուբա - Հակահեղափոխականներին հաղթելու օրը
Ղազախստան - Հակահրդեհային ծառայության օրը
Ճապոնիա - Երեխաների պաշտպանության օրը
Մյանմա - Բիրմական նոր տարի
Ռուսաստան - Ներքին գործերի և զորքերի վետերանների օրը
Սիրիա - Անկախության օրը, տարհանման օրը (Evacuation Day)
Ուկրաինա - Հրդեհային պաշտպանության օրը