Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 15-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 15-րդ՝ հոկտեմբերի 11

Իրավիճակը ռազմաճակատում

  • Կարմիր խաչը հայտնել է, որ չի կարող աշխատել Ղարաբաղում հրադադարի խախտումների պատճառով։
  • Ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ ԱԳՆ. «Թուրքիան ստանձնել է ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ և ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական և քաղաքական արշավի հովանավորչությունը»։
  • Վարչապետ Փաշինյան.

♦ պահանջում է դատապարտել ահաբեկչական հարձակումն ու ճանաչել Արցախի անկախությունը։ 
♦ հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, տեղեկատվություն է տրամադրել հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին, մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ:

  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան. անդրադարձել է իսրայելացի գիտնականների հայտարարությանը, որով իրենց երկրի կառավարությունից պահանջել են զենք չվաճառել Ադրբեջանին: «Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից»,- հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
  • Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան. «Մենք նամակ ենք ուղարկել Իսրայելի կառավարությանը՝ կապված իրենց կողմից Ադրբեջանին զենք վաճառելու և առհասարակ այդ երկրին պաշտպանելու հետ»։
  • Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն։

Արցախ

  • ԱՀ ԱԺ. Կոչ ենք անում ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կենտրոն։
  • ԱՀ ԱԳՆ. Միայն Արցախի անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի խաղաղություն տարածաշրջանում։
  • ԱՀ ԱԳՆ. Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի։
  • ԱՀ ՄԻՊ. Արտակ Բեգլարյանը  հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն, որում ասվում է նաև, որ արդեն սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ:

Ադրբեջան

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիք հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի նորացման անհրաժեշտության մասին՝ հայտարարելով, որ Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում պետք է ուժեղացվի:

ՌԴ - Թուրքիա

  • Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի միջև:
    «Զրույցի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, որը ձևավորվել է Մոսկվայում հոկտեմբերի 9-10-ը կայացած եռակողմ հանդիպման արդյունքում: Ընդգծվել է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների անշեղորեն իրագործման անհրաժեշտությունը:
    Ռուսական կողմից վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերի գործադրումն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հաշվի առնելով Մոսկվայում արված հայտարարության դրույթները:

Ռուսաստան

  • Յուլյա Չիչերինան առաջնագծում Արցախի պաշտպանների համար երգում է։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ԱՄՆ

  • ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որպես համերաշխություն Արցախի ժողովրդի, կմիանա Կալիֆորնիայում «Քայլերթ՝ հանուն հաղթանակի» ակցիային: «Ես քայլերթի եմ գնալու և խոսելու եմ հաղթանակի համար հավաքված հազարավոր մարդկանց հետ, քանզի մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը Արցախի ժողովրդին»,- նշել է նա: 

Իսրայել

  • Իսրայելցի գիտնականները նամակ են հղել Իսրայելի կառավարությանը, որում պահանջում են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին: Իսրայելցի մտավորականներն ադրբեջանական ագրեսիան անհապաղ կասեցնելու կոչ են արել: Ցեղասպանություն ապրած հրեաների զենքի վաճառքն Ադրբեջանին պետք է պարզաբանվի: