Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 24-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 24-րդ՝ հոկտեմբերի 20

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:
  • Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ 
  • Կուբաթլու-Զանգիլանյան ուղղությունն առաջին անգամ հիշատակվել է զինվորական ամփոփագրերում։
  • Ռազմաճակատի հարավային հատվածում ադրբեջանական բանակը դուրս է եկել Զանգելանի շրջան և հայտնվել Հայաստանի սահմանից կիլոմետր հեռավորության վրա:
  • Ամենածանր մարտերը տեղի են ունեցել Խանլըք, Մինջիվան գյուղերի և Զանգելան քաղաքի շրջանում։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին. «Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից»։ 
  • ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը:
  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով:
  • ՀՀ գլխավոր դատախազությունն Ադրբեջանի դեմ քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչություն կատարելու փաստով։
  • ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով Ստրասբուրգ են ուղարկում տարատեսակ փաստաթղթեր՝ Ադրբեջանի թույլ տված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Հայկական կողմն արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել գլխատված զինծառայողի մասին տեղեկատվությունը։ 
  • ՄԻՊ. «Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Նրանք ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում, պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն»:

Արցախ

  • Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ բերվեց Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները: 

Ադրբեջան

  • Իլհամ Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Դորթչինար, Քյուրդլյար, Յուխարի Աբդուրահմանլի, Կարգաբազար, Աշաղի Վեյսալլի, Յուխարի Աիբասանլի, Սաֆարշա, Հասանքայդի, Ֆուգանլի, Իմամբագի, Դաշ Վեյսալլի, Աղթեփե, Յարահմեդլի Ջեբրաիլի շրջանի, Աղջաքենդ գյուղ, Մյուլքյուդերե, Դաշբաշա, Գյունեշլի (նախկին Նորաշեն անվանումը), Խոջավենդի Վանք (նախկին Նորաշեն), քյուրդյար, Յուխարի Աբդուրահմանլի, Քյուրդլյար, Կարգաբազար, Աշաղի Վեյսալի, Յուխարի, Աիբասանլի, Ֆուգանլի, Ֆուգանլի, Իմամբագի, Իմամբագի, Դաշ Վեյսալի շրջանի Իմամբալի, Աղթեփե, Յարահմեդլի, Ջեբրաիլի շրջանի գյուղերի, Աղթեփե, Աղջաքենդլի, Մյուլքենդ, Մյուլքու, Մյուլեր, Դաշքյուդերի, Դաշքյուդերի, Դաշ, Դաշ Զանգելան, Հավալի, Զարնալի, Մամեդբեյլի, Աքարի, Շարիֆան, Զանգելանի շրջանի Մուղանլը գյուղերի «օկուպացիայից» ազատագրելու մասին:

Իրան

  • Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը չի ընդունում մարդկանց ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը չի հանդուրժի թաքֆիր-ահաբեկիչներին («Աթ Թաքֆիր վալ-Հիջրա» ծայրահեղական կազմակերպություն) բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա։

Ռուսատանի Դաշնություն

  • ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: ՌԴ նախագահը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք կատարվում են հետագա էսկալիացան թույլ չտալու և բանակցություններն արագ վերսկսելու համար: 
  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքները շարունակվում են։
  • ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար. «Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն սկսել առանց Երևանի կողմից պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման»: 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ

  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: «Այժմ անհրաժեշտ է ապահովել կրակի (դադարեցման իրականացումը), դա ամենահրատապ հարցն է, քանի որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել»:

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ

  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն պալատ է ներկայացրել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև. «Առաջ տանելու ճանապարհը ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում ԱՄՆ կողմից պաշտոնական ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»:
  • Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին. «Մենք աղոթում ենք, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի»։

ԵՄ

  • Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։ 

Իսպանիա 

  • Իսպանիայի Կոնգրեսում պատգամավոր Ջոն Ինյառիտուն հայտարարել է. «Թուրքիան, որը ներգրավված է Միջերկրականի, Կովկասի և Միջին Արևելքի մշտական  հակամարտություններում, միացել է Ադրբեջանին՝ Արցախի խաղաղ բնակչությանը հրետակոծելու նպատակով։ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախը որպես պետություն»։

Հունաստան

  • Հունաստանի կառավարությունը Գերմանիային, Իտալիային և Իսպանիային կոչ է արել դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիային։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը համապատասխան խնդրանքով դիմել է երեք երկրների իր գործընկերներին՝ ուշադրություն հրավիրելով «Թուրքիայի վերջին սադրիչ գործողություններին»։ 

Շվեդիա

  • Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Ուեյմերսը նշեց, որ Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից. «Էմանուել Մակրոնն արդեն հաստատել է, որ փաստեր ունի այն մասին, որ Ադբեջանին աջակցելու համար Թուրքիան իսլամիստներ է ուղարկում Սիրիա: Ես դիմել և դիմում եմ Եվրոպական Միությանը հարցով, թե արդյոք վերջինս դատապարտում է Թուրքիայի միջամտությունը և դիտարկում նրան ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու հարցը»

Ֆրանսիա

  • Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: