Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 27-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 27-րդ՝ հոկտեմբերի 23

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները:
  • Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, ով վիրահատվել է հայ ռազմաբժիշկների կողմից։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • Զոհվեց ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը: 
  • Փարիզում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Էմանյուել Մակրոնը քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտմ. «Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ  Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ  նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում»:
  • Ցմահ դատապարտյալները դիմեցին վարչապետին. «Հայրենիքը բոլորինն է և բոլորն իրավունք ունեն այս օրհասական պահին պաշտպանել այն»:

Արցախ

  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Ադրբեջան

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հայկական հենակետերի ոչնչացման և ադրբեջանական բանակի կողմից Ֆիզուլիի, Ջեբրաիլի և կուբաթլինի ուղղություններով տարածքների և բարձունքների գրավման մասին:
  • Երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Ղանգելանի շրջանի Դոլանլար, Բունյադլի գյուղերը, Դաղթումաս, Նյուսյուսյուսյուս, Խալաֆլի, Մինբաշիլի, Ջեբրաիլի շրջանի Վեյսալլի գյուղը, Զանգելանի շրջանի Վենետլի և Միրզաղասանլի գյուղերը, ինչպես նաև Զիլանլի, Քյուրդմեհրիզլի, Մուղանլի և Ալաքուրշակ գյուղերը:

Թուրքիա

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան ղարաբաղյան բանակցային գործընթացում ունեն նույն իրավունքները: «Թուրքիան ունի ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը մասնակցելու այնպիսի իրավունք, ինչպիսին ունի Ռուսաստանը»։ 
  • Թուրքիայի ազգային ժողովի հայ պատգամավոր Կարո Փայլանն ընդգծել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ստեղծել է «ատելության սովորական մթնոլորտ»: Փայլանը ևս թիրախավորվում է Թուրքիայում՝ հրադադարի կողմնակիցը լինելու, խաղաղության կոչի համար:

Իրան

  • Իրանի նախագահ Հասան Ռոհանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ  հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում, ԻԻՀ նախագահ Հասան  Ռոհանին կարևորել է Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների անվտանգության պահպանման անհրաժեշտությունն ասելով. «Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է: Մենք համոզված ենք, որ  պատերազմն այս հարցի լուծում չէ և խնդիրը պետք է կարգավորվիի երկխոսության ու բանակցությունների միջոցով»:
  • ԻԻՀ նախագահ Հասան Ռոհնին հավելել է. «Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիքի վերածվել տարածաշրջանի անվտանգության և խախաղության  համար»:
  • Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքը մտել է իր օդային տարածք: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ կրակի տակ է առնվել առնվազն երկու ադրբեջանական ռազմական խմբավորմ.
  • Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներմ. Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին: «Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում հակամարտող կողմերին անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,- ասել է դիվանագետը:

Ռուսատանի Դաշնություն

  • ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու համար: Նախագահն ամենօրյա շփման մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ»:
  • ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն նշել է, որ առայժմ հակամարտությունն ընթանում է ԼՂ տարածքում և չի տեղափոխվել բուն Հայաստանի տարածք, ուստի՝ ՀԱԿՊ-ի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է համարմ. «Հակամարտությունը չի տեղափոխվել ՀՀ տարածք, Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացվել: ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններին օգնում է որոշակի իրավիճակներում՝ երբ կա ակնհայտ ագրեսիա: Առայժմ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից ճանաչված չէ որպես իրենց տարածքի մի մաս և միգուցե չճանաչվի: ՀԱԿՊ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է»,- ասել է փոխարտգործնախարարը:

Վրաստան

  • Վրաստանի հայ քաղաքացիները բողոքի բազմամարդ երթ են անցկացրել Թբիլիսում` ի աջակցություն Արցախին ու Հայաստանին։ Երթի մասնակիցներն անցել են Թբիլիսիի փողոցներով «Արցախը Հայաստան է» և «Ճանաչել Արցախը» գրությամբ պաստառներով։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱՏՕ

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է. «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով։ Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»։

ՈՒԵՖԱ 

  • UEFA-ն պատժել է ադրբեջանական «Քարաբախ» ակումբին ռազմական ողջույն ցուցադրելու համար: Դեպքը տեղի է ունեցել լեհական «Լեգիայի» դեմ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի փուլի խաղից հետո: Ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ակումբի մյուս ներկայացուցիչները կիսաշրջան են կազմել և ռազմական ողջույն են տվել՝ աջ ձեռքը դնելով քունքին:

Human Rights Watch 

  • Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հստակ ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակավայրերի դեմ կիրառում է արգելված կասետային զինատեսակներ: Կազմակերպության սպառազինությունների հետ կապված հարցերով պատասխանատու Ստեֆան Գուսը հայտնել է, որ կասետային զինատեսակների շարունակական օգտագործումը, հատկապես բնակավայրերում, ցույց է տալիս քաղաքացիական բնակչության ավտանգության հարցերի անտեսումը: 

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել։ «Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ նպատակասլաց մարդիկ են ապրում։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը։
  • ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում առանձին-առանձին հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հետ: «Երկու կողմն էլ պետք է հրադադար հաստատեն և վերադառնան բովանդակային բանակցությունների»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 50 անդամներ պահանջում են Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ։

Հունաստան

  • Հունաստանի հայությունը՝ «Դադարեցրե՛ք Ադրբեջանին սպառազաինություն մատակարարելը, դադարեցրե՛քմարդասպանությունը» կարգախոսով հավաքվել էր Աթենքում Իսրայելի դեսպանության դիմաց, բողոքելով Իսրայելի կողմից Էրդողանի և Ալիևի ղեկավարած տեռորիստական իշխանություններին գերզարգացած սպառինություններ մատակարարելու,և Արցախի հայությանը ցեղասպանպության վտանգի ենթարկելու դեմ:

Շվեյցարիա

  • Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսը հեռախոսազրույց ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Կասսիսը վերահաստատեց Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը:

Ֆրանսիա

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացավ, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում վիրավորվածներին: 
  • Ֆրանսիայի Ստրաստբուրգ քաղաքում բողոքի բազմամարդ ակցիա են իրականացնում հայ համանյքի ներկայացուցիչները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց հասնելով՝ երթի մասնակիցները պահանջում են խախտել լռությունը։ «Մենք ուզում ենք միայն խաղաղություն, ազատություն, խաղաղ ապրել»,- բացականչում են նրանք եվրոպական դատարանի դիմաց։ Նրանք վանկարկում են՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկիչներ են։ Խաղաղ ցույցի դուրս եկած մեր հայրենակիցները պարզել են «Արցախը Հայաստանն է», «Մենք խաղաղություն ենք ուզում» գրություններով ցուցապաստառներ, հորդորում ճանաչել Արցախի անկախությունը։