Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 30


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 30-րդ՝ հոկտեմբերի 26

Իրավիճակը ռազմաճակատում

  • Հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ից, ժամը 08:00-ից, ադրբեջանական կողմը խախտեց ժամը 08:45-ի սահմաններում՝ հրետանային կրակ վարելով Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ։ Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա։ 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը: Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:
  • ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել»։ 

ԱՐՑԱԽ

  • Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին։
  • Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը մարտական դիրքում ծանր վիրավորվել է և նրա փոխարեն նշանակվել է Միքայել Արզումանյանը:

ԱԴՐԲԵՋԱՆ

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Խոջավենդի, Ֆիզուլիի և Կուբաթլինի ուղղություններում շարունակվող ռազմական գործողությունների մասին:

ԹՈՒՐՔԻԱ

  • Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել. «Դիվանագիտության անվան տակ օկուպացիան շարունակողների ջանքերն ի չիք են լինելու։ Վաղ թե ուշ Ղարաբաղն ազատվելու է։ Իսկ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին»։
  • Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուն հայտնել է, որ այցելելու են Պոլսի հայոց պատրիարքարան, ապա Ստամբուլում բնակավող Մալաթիացի հայերի հիմնած «Malatya HayDer» միություն: 
  • Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրու օդանավակայանից մոտ 25 կմ հեռավորության վրա:

ԻՐԱՆ

  • Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում  Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման՝ երկրի հյուսիս-արևմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար: «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։
  • Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հանձնարարական է տվել՝ տեղում արձագանքել սահմանային խախտման դեպքերին։ 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլում ուշադիր հետևում են Ղարաբաղում առկա իրավիճակին և գտնում են, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղն է: 
  • ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը։ «Բացառապես քաղաքական լուծման օգտին են արտահայտվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահները` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ։ Հատկապես համանախագահների եռյակն է հանդիսանում այս հին հակամարտությունը կարգավորելու համընդհանուր ճանաչված  ձևաչափը»,- ասել է Լավրովը։
  • ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ամբողջ աղդեցությունը՝ ի շահ հրադադարի ու ԼՂ հակամարտության կարգավորման համար բովանդակային բանակացություններ սկսվելուն։  Լավրովն ընդգծել է, թե Ռուսաստանը թույլ չի տա ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հնարավորությունը։ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված պատմությանը Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթը իր նրբություններն ունի։ Մեզ համար անընդունելի է այս հիմնախնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության մասին դիրքորոշումը։ Երկու ժողովուրդներին՝ և՛ հայ, և՛ ադրբեջանցի, դիտարկելով որպես բարեկամական և եղբայրական, մենք չենք կարող համաձայնել նման ձգտումներին»,- ասել է Լավրովը։
  • Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ քննարկումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ընդգծել է, որ խոսել են այն դերի մասին, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորումը խթանելու համար՝ սկսած կրակի անհապաղ դադարեցումից: «Խոսել ենք նաև այն մասին, թե ինչ քայլեր ենք մենք ձեռնարկում այլ ուղղություններով հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում: Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ գոյություն ունեցող բոլոր խնդիրները հաղթահարվեն և կարգավորվեն»,- նշել է Սերգեյ Լավրովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՄՆ

  • ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Twitter-ի իր միկրոբլոտում գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի այս պատերազմին: «Երեկ ես խոսել եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի ու Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այս պատերազմին»,- գրել է կոնգրեսականը։

ԱՋԱՐԻԱ

  • Աջարիայի հայերն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան: Երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ:

ԿԱՆԱԴԱ

  • Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ վերջին զարգացումները: «Շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել հեռու մնալ հակամարտությունից և կողմ ենք հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերահսկման մեխանիզմների ստեղծմանը»,- նշված է Շամպայնի թվիթերյան գրառման մեջ:

ՀՈՒՆԱՍՏԱՆ

  • Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: «Մենք քննարկել ենք այն ջանքերը, որ գործադրում է միջազգային հանրությունը հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում ես պարոն նախարարին ներկայացրել եմ իմ՝ վերջերս Երևան կատարած այցի մասին: Ես ընդգծել եմ կրակի դադարեցման հասնելու կարևորությունը»,- ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը:

ՍԻՐԻԱ

  • Սիրիայում տեղի է ունեցել Արցախի աջակցության լայնածավալ ակցիա։ @wargonzo նախագծի արաբական դեպարտամենտի Հալեպում նկարահանած կադրերում քաղաքի բնակիչները հավաքվել են համերաշխություն հայտնելու Արցախի ժողովրդին և միջազգային ահաբեկության դեմ նրա պայքարին։

ՈՒԿՐԱԻՆԱ

  • Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Դարյա Վոլոդինան ասել է. «Ուկրաինա-թուրքական ռազմական համաձայնագիրը պատրաստվում էր վերջերս Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմից շատ ավելի վաղ, և որքանով գիտեմ՝ ոչ մի կապ չունի այս հակամարտության հետ։ Ադրբեջանին Ուկրաինայի ռազմական օգնության մասին թեզերը հերքվել են ամենաբարձր մակարդակով»։