Այսօր հուլիսի 12-ն է

Այսօր 12.07.2020   09:00   226

Հուլիսի 12, կիրակի: Տարվա 193-րդ օրն է, 28-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 173 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս), օրվա անունը՝ Անի, շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։

29-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:43, արևամուտ՝ 20:31: Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 14:48 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 12-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 21-րդ օրն է։

  • 21-րդ լուսնային օր: Ստեղծագործական և ֆիզիկական գործունեության օր է: Թիմային աշխատանքը, բոլոր տեսակի ուղևորությունները կամ ճանապարհորդություններն օգտակար են:
  • Օգտակար են ջրային բուժումները, օդային լոգարանները և ցանկացած վարժություն:

Լուսնային 21-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 21-րդ օրը նպաստավոր է խնջույքների ու տնտային տնտեսության  առումով։ Կորուստները շատ շուտով կգտնվեն։
  • Հիվանդությունները վտանգավոր չեն։
  • Երազները ոչինչ չեն նշանակում։
  • Նորածիններն աշխատասեր են։

Լուսինը Խոյ համաստեղությունում է՝ 13°22'։

  • Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
  • Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 12-ին՝ 00:23-ից և կավարտվի հուլիսի 13-ին՝ 00:47-ին։
Լուսնի ծագումը՝ 00:23։ Լուսնի մարումը՝ 12։40։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 264.6°, բարձրությունը = 7.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 56%։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.014 կմ, երեկ՝ 402.774 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.405 կիլոմետր։

Երրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 21 օրական 01 ժամական 18 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հուլիսի 20-ին՝ 21։33։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին՝ 19:59-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 12


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon