Այսօր հուլիսի 28-ն է

Այսօր 28.07.2020   09:00   28

Հուլիսի 28, երեքշաբթի: Տարվա 209-րդ օրն է, 31-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 157 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Հրոտից (30 օր՝ 7 հուլիս - 5 օգոստոս), օրվա անունը՝ Սեին, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։

15-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:56, արևամուտ՝ 20:20: Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:24 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 28-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • 9-րդ լուսնային օրը հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին: 
  • Այս օրը լավ է անցկացնել հանգիստի կամ առօրյա աշխատանքի պայմաններում, նոր գործեր չձեռնարկել. հնարավորությունները գերագնահատելու և բիզնեսը ձախողելու վտանգ կա:
  • Ավելի լավ է չտրվել զգացմունքններին: Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա։ Երբ նման նշաններ են առկա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 9-րդ լուսնային օրը և բարեհաճ է և անբարեհաճ։
  • Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 16°22'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 27-ին՝ 13:18-ից և կավարտվի հուլիսի 28-ին՝ 14:29-ին։
Լուսնի մարումը՝ 00։34։ Լուսնի ծագումը՝ 14:29։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 85.0°, բարձրությունը = -26.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 59%։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 371.405 կմ, երեկ՝ 369.836 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.569 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 7 օրական 14 ժամական 27 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին՝ 06։42։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին՝ 19:59-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հուլիսի 28


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon