Օրահուշակ. հունիսի 12


Կիրակի. 12 հունիսի։ Տարվա 163-րդ օրն է, 23-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 202 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ հունիսի 7 - հուլիսի 6)։ Օրանունը՝ Անի։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հունիսի 12-ին արևային 24-րդ օրն է։

  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
  • Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվլուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:

Արևածագ՝ 5:31, արևամուտ՝ 20:31։ Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 15:00 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Հունիսի 12-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 13-րդ օրն է։

  • Ինքնավերլուծության օր է: Եթե կարողանաք վերլուծել սխալները և դրանցից դասեր քաղել, ապա իրական հնարավորություն կունենաք բարձրացնելու հեղինակությունն ու ամրապնդել դիրքերը շրջապատողների աչքերում:
  • Հավանական է ստեղծագործական էներգիայի բռնկում:

Լուսնային 13-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ. պետք չէ նոր գործեր ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները շուտով կկատարվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 21°6'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 11-ին՝ 17:00-ից և կավարտվի հունիսի 12-ին՝ 18:17-ին։
Լուսնի մարումը՝ 03:39։ Լուսնի ծագումը՝ 18:17։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 37.3°, բարձրությունը = -63.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 93 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 363.820 կմ, երեկ՝ 368.969 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.149 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 12 օրական 20 ժամական 29 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հունիսի 29-ին՝ 06:52։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ հունիսի 14-ին՝ 15:52։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: