Օրահուշակ. հունիսի 14


Երեքշաբթի. 14 հունիսի։ Տարվա 165-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 200 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ հունիսի 7 - հուլիսի 6)։ Օրանունը՝ Վանատ։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Հունիսի 14-ին արևային 26-րդ օրն է։

  • 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։
  • Խորհուրդ է տրվում օրինապահ լինել։ Սա գույքի, դրամական փաստաթղթերի ձևակերպման, քարերի ու հողի հետ աշխատելու ժամանակն է։ Բարենպաստ է օրգանիզմի մաքրման, մաշկի, ատամների բուժման համար։ Լավ է նվերներ տալը։ Դրական նախանշանները կապված են փողի և թանկարժեք իրերի հետ՝ գտնել, ստանալ, տալ, տեսնել։ Նյութական կորուստներն ու վնասները լավ նշան չեն: Բարի նախանշան է լի զամբյուղ, լցված դույլ տեսնելը։
  • Սնունդ. այսօրը կարելի է ամեն ինչ, սակայն ավելի լավ է՝ կաթնային։ Ուժի հաղորդակներ են դրամապանակ, պայուսակը: Օրվա գույները են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա քարը՝ սպիտակ ագաթ, իսկական քաղկեդոն: Օրվա թվերը՝ 26, 52, 93:

Արևածագ՝ 5:31, արևամուտ՝ 20:32։ Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 15:01 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունիսի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 15-րդ օրն է։

  • Գայթակղությունների օր է: Իրադարձությունները կախված են այն բանից, թե ուր է տանում ճակատագրի արահետը:
  • Շրջապատի հետ հարաբերությունները բարդացնելու հավանականությունը մեծ է:

Լուսնային 15-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազների իրականացումը հավանական է։ Նորածինները կնասեր են լինում։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 20°58'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 13-ին՝ 19:36-ից և կավարտվի հունիսի 14-ին՝ 20:54-ին։
Լուսնի մարումը՝ 05:01։ Լուսնի ծագումը՝ 20:54։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 319.7°, բարձրությունը = -71.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100 %՝ Լիալուսին։

Լիալուսին՝ 15։52։

  • Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
  • Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
  • Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 357.794 կմ, երեկ՝ 359.965 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.171 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 14 օրական 20 ժամական 29 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հունիսի 29-ին՝ 06:52։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ հունիսի 14-ին՝ 15:52։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: