Օրահուշակ. հունիսի 18


Շաբաթ. 18 հունիսի։ Տարվա 169-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 196 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ հունիսի 7 - հուլիսի 6)։ Օրանունը՝ Մասիս։ Շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Հունիսի 18-ին արևային 30-րդ օրն է։

  • Սա շնորհի, անվերջ փայլատակման, ժամանակի հաղթահարման օր է։ Արևային ամսվա վերջին օրը խորհուրդ է տրվում ամփոփել արդյունքները, մաքրազերծ մտքերը, օրը նվիրել ուսմանն ու ուսուցչին: Ցանկալի է ամեն ինչ անել մանրազննին կոկիկ։ Սա լուրջ ընտրությունների ժամանակն է։
  • Օրվա համար նպաստավոր է կրակը: Լավ է այցելել եկեղեցի, հիշել հանգուցյալներին, աղոթել, մտածել (կրակի մոտ, հայելու առաջ): Խորհուրդ չի տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործունեությունը, մաքրությամբ զբաղվելը, լվացք անելը և այլն: Լավ նախանշանները կապված են ռիթմերի, ժամացույցի թիկ-թակի, զանգի ղողանջելու հետ։ Լավ է ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ, արևածագ տեսնելը, ակնեղեն գտնելը, կոճակ կորցնելն ու հագուստի պատռվելը։ Լավ է ժամացույց և հայելի ձեռք բերելը, բայց ոչ կոտրելը։ Վատ նաշանշաններն են մռայլ օրը, խավարը, զարդերից դուրս ընկած քարը, կոտրված ժամացույցը կամ սպասքը:
  • Սնունդ. 30-րդ օրը պետք է ուտել սառը սնունդ՝ կաթ, կաթնաթթվային մթերքներ, հաց: Շատ լավ է պաս պահելը։
  • Գույն. սպիտակ գույնի օրն է, ուստի ներդաշնակ են բոլոր գույները, բացի սևից: Նախընտրելի են ոսկեգույն, բծավոր, փայլուն և զարդանախշ։ Քարերից բարենպաստ է ոսկե ավենտուրինը, վարդագույն տուրմալինը։ Թվեր. օրվա հետ կապված են բոլոր հոբելյանական ամսաթվերը, որոնք ավարտվում են հինգով ' 15, 25, 35-ով և այլն: Իսկ 40, 85-ը օրվա առեղծվածային թվերն են:

Արևածագ՝ 5:32, արևամուտ՝ 20:33։ Ճիշտ կեսօրը՝ 13։02։ Օրվա տևողությունը՝ 15:01 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հունիսի 18-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 20°59'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 17-ին՝ 23:47-ից և կավարտվի հունիսի 19-ին՝ 00:23-ին։
Լուսնի մարումը՝ 09:40։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 264.5°, բարձրությունը = -24.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 79 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 367.010 կմ, երեկ՝ 362.425 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.585 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 17 օրական 20 ժամական 29 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ հունիսի 29-ին՝ 06:52։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին՝ 22:37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: