Օրահուշակ. հունիսի 19


Կիրակի. 19 հունիսի։ Տարվա 170-րդ օրն է, 24-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 195 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ հունիսի 7 - հուլիսի 6)։ Օրանունը՝ Անահիտ։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հունիսի 19-ին արևային 1-ին օրն է։

  • 1-ին արևային օրը կապված է ստեղծագործության, ուրախության, զվարճանքի՝ համադրված ներքին լրջության, հանդիսավորության, անձնական առաքելության զգացողության հետ:
  • Խորհուրդ է տրվում մաքրություն և ֆիզիկական աշխատանք։ Խորհուրդ չի տրվում տխուր լինել, հուսահատվել և շտապել: Սա ընտրության օր է։ Նպաստավոր է մեկ ամսվա ծրագրեր կազմել, լավ է ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն:
  • Լավ նախանշան է տեսնել կրակ, կայծակ, դա լավ ձեռնարկումների նշան է։ Լավ է, երբ առավոտից լսվում են թռչունների դայլայը։ Բացասական նախանշաններ են մարած կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում կարկանդակներ պատրաստել, վայելել և հյուրասիրել: Կարելի է գինի խմել։
  • Ուժի հաղորդակներ են լամպը, լուսավորված լամպ, մոմը։ Օրվա գույներն են ոսկեգույնը, մանուշակագույնը, սպիտակը. լավ է, երբ բոլոր գույները փայլում են: Օրվան աններդաշնակ են բոլոր մութ ու խամրած երանգները։ Օրվա քարը. լավ է նռնաքարը։ Օրվա թվերը՝ 21 և 72:

Արևածագ՝ 5:32, արևամուտ՝ 20:34։ Ճիշտ կեսօրը՝ 13։02։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունիսի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 20-րդ օրն է։

  • Օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Կարմայական հատուցման օր է:
  • Ցանկալի է առանձնանալ, քանի որ շրջապատում լինելը հղի է կոնֆլիկտային իրավիճակներով:

Լուսնային 20-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների համար։
  • Հիվանդությունները շարունակական են։ Երազներն անվստահելի են։ Նորածինները չարակամ են։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 5°14'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 19-ին՝ 00:23-ից և կավարտվի հունիսի 20-ին՝ 00:52-ին։
Լուսնի ծագումը՝ 00:23։ Լուսնի մարումը՝ 10:55։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 260.9°, բարձրությունը = -11.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 69 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 372.424 կմ, երեկ՝ 367.010 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 5.414 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 19 օրական 20 ժամական 29 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ հունիսի 29-ին՝ 06:52։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին՝ 22:37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: