Այսօր հունիսի 26-ն է

Այսօր 26.06.2020   09:00   193

Հունիսի 26, ուրբաթ: Տարվա 177-րդ օրն է, 26-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 189 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս), օրվա անունը՝ Նպատ, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։

14-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:34, արևամուտ՝ 20:35: Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 15:01 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հունիսի 26-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 6-րդ օրն է։

  • Գործունեություն ծավալելու համապատասխան քայլերը հենց լուսնային 6-րդ օրը պետք է կատարել:
  • Կարելի է դիտարկել գործընկերների իրական հնարավորությունները, գնահատել աշխատակիցների մասնագիտական կարողությունները:
  • Նպաստավոր օր է գիտական հետազոտությունների, տեղեկատվություն հավաքելու համար: Պետք չէ ստանձնել ուժերից վեր գործեր:

Լուսնային 6-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 6-րդ օրը շատ բաներով բարեհաճ է։ Հաջողություններ ուսման մեջ։ Կորուստները գտնվում են։
  • Տկարները շուտով կառողջանան։
  • Ուսում սկսողները կհաջողեն։
  • Երազները պետք է գաղտնի պահել։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 8°42'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 26-ին՝ 10:43-ից և կավարտվի հունիսի 27-ին՝ 11:54-ին։
Լուսնի ծագումը՝ 10:43։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 84.6°, բարձրությունը = 13.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 28 %։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 372.815 կմ, երեկ՝ 374.970 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.155 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝օրական 01 ժամական 18 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հուլիսի 20-ին՝ 21։33։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ հուլիսի 5-ին՝ 08:44-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 26


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon