Օրահուշակ. հունիսի 26


Կիրակի. 26 հունիսի։ Տարվա 177-րդ օրն է, 25-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 188 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ հունիսի 7 - հուլիսի 6)։ Օրանունը՝ Նպատ։ Շաբաթվա օրանունը՝  Արեգակի օր։


Հունիսի 26-ին արևային 8-րդ օրն է։

  • 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
  • Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:

Արևածագ՝ 5:33, արևամուտ՝ 20:35։ Ճիշտ կեսօրը՝ 13։04։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 26-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 27-րդ օրն է։

  • Օրը բիզնեսի առումով բարենպաստ է միայն բարեգործության համար, սակայն թղթադրամների հետ կապված բոլոր այլ գործողությունները դատապարտված են ձախողման: Հետևաբար, խորհուրդ է տրվում լուսնային 27-րդ օրը նվիրել բացառապես հովանավորչությանը:
  • Համարվում է, որ բարեգործության համար հատկացված միջոցները լավ կարմա են ստեղծում բարերարի համար, որը հետագայում բերում է հոգևոր և նյութական հարստություն:

Լուսնային 27-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բոլոր առումներով դրական է։ Երազներն իրականանում են։ Նորածինները հրաշալի են։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 4°22'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 26-ին՝ 03:21-ից և կավարտվի հունիսի 27-ին՝ 03:55-ին։
Լուսնի ծագումը՝ 03:21։ Լուսնի մարումը՝ 18:29։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 223.2°, բարձրությունը = 67.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 7 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 403.591 կմ, երեկ՝ 401.160 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.431 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 26 օրական 20 ժամական 29 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ հունիսի 29-ին՝ 06:52։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին՝ 22:37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: