Այսօր հունիսի 30-ն է

Այսօր 30.06.2020   09:00   168

Հունիսի 30, երեքշաբթի: Տարվա 181-րդ օրն է, 27-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 185 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով տարեթիվ՝ 4512, ամիսը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս), օրվա անունը՝ Գիշերավար, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։

18-րդ արևային օր։ Արևածագ՝ 5:35, արևամուտ՝ 20:35: Ճիշտ կեսօրը՝ 13։05։ Օրվա տևողությունը՝ 15:00 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 30-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • 9-րդ լուսնային օրը հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին: 
  • Այս օրը լավ է անցկացնել հանգիստի կամ առօրյա աշխատանքի պայմաններում, նոր գործեր չձեռնարկել. հնարավորությունները գերագնահատելու և բիզնեսը ձախողելու վտանգ կա:
  • Ավելի լավ է չտրվել զգացմունքններին: Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա։ Երբ նման նշաններ են առկա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • 9-րդ լուսնային օրը և բարեհաճ է և անբարեհաճ։
  • Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։
  • Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 5°28'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 29-ին՝ 14:15-ից և կավարտվի հունիսի 30-ին՝ 15:27-ին։
Լուսնի մարումը՝ 02։01։ Լուսնի ծագումը՝ 15:27։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 68.3°, բարձրությունը = -37.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 72 %։ 

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 368.940 կմ, երեկ՝ 369.102 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 162 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝օրական 01 ժամական 18 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հուլիսի 20-ին՝ 21։33։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ հուլիսի 5-ին՝ 08:44-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունիսի 30


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon