Օրահուշակ. հունիսի 5


Կիրակի. 5 հունիսի։ Տարվա 156-րդ օրն է, 22-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 209 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ մայիսի 8 - հունիսի 6)։ Օրանունը՝ Ահրանք։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Հունիսի 5-ին արևային 17-րդ օրն է։

  • 17 արևային օրը կապված է հզոր, լուրջ և ծայրահեղական պայքարի հետ։ Դա վախերից և անպետքություններից ազատման ժամանակն է։ Արդարության պաշտպանության օրն է։
  • Խորհուրդ է տրվում արթնանալ արևածագին, լվացվել, կերակրել թռչուններին։ Լավ է սովորել, ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Այսօր պետք է շատ զգույշ լինել բառերի և անունների հետ։
  • Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, պլանավորել և ավարտել գործերը։ Ամուսնության համար ցանկալի օր չէ։
  • Օրվա բարի նախանշաններն են հանդիպակաց քամին և թռչունները, հատկապես աքաղաղը: Բացասական նախանշաններն են մռայլ առավոտը, կեղտը, աղբը, սայթաքելը, բանալի կորցնելը։
  • Սնվել բոլոր կլոր ուտելիքներով՝ բլիթներ, խինկալի և այլն: Ուժ են հաղորդում փայտը, սրածայր փայտե առարկաները։
  • Հագուստի գույները՝ մուգ կարմիր, ոսկեդեղին, նարնջագույն, սպիտակ: Բացասական են կապույտը, սևը, մոխրագույնը։

Արևածագ՝ 5:33, արևամուտ՝ 20:27։ Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 14:54 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունիսի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։

  • 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ:
  • Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
  • Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
  • Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել:

Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։ Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
  • Երազներն իրականանում են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 18°39'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 5-ին՝ 10:22-ից և կավարտվի հունիսի 6-ին՝ 11:25-ին։
Լուսնի մարումը՝ 00:36։ Լուսնի ծագումը՝ 10:22։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 77.5°, բարձրությունը = 16.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 28 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 401.139 կմ, երեկ՝ 403.803 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.664 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 20 ժամական 29 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հունիսի 29-ին՝ 06:52։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ հունիսի 14-ին՝ 15:52։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: