Օրահուշակ. մայիսի 13


Ուրբաթ. 13 մայիսի։ Տարվա 133-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 232 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ մայիսի 8 - հունիսի 6)։ Օրանունը՝ Պարխար։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Մայիսի 13-ին արևային 24-րդ օրն է։

  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։ Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։
  • Օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: Ապաքինման համար բարենպաստ օր է։
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են: Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվլուն է ձգտում: Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:

Արևածագ՝ 5:48, արևամուտ՝ 20:07։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:19 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 13-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 13-րդ օրն է։

  • Ինքնավերլուծության օր է: Եթե կարողանաք վերլուծել սխալները և դրանցից դասեր քաղել, ապա իրական հնարավորություն կունենաք բարձրացնելու հեղինակությունն ու ամրապնդել դիրքերը շրջապատողների աչքերում:
  • Հավանական է ստեղծագործական էներգիայի բռնկում:

Լուսնային 13-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ. պետք չէ նոր գործեր ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները շուտով կկատարվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 14°25'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 12-ին՝ 15:50-ից և կավարտվի մայիսի 13-ին՝ 16:59-ին։
Լուսնի մարումը՝ 04։19։ Լուսնի ծագումը՝ 16:59։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 32.3°, բարձրությունը = -47.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 89 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 374.549 կմ, երեկ՝ 380.488 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.939 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 12 օրական 11 ժամական 31 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ մայիսի 30-ին՝ 15:30։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ մայիսի 16-ին՝ 08:14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: