Օրահուշակ. մայիսի 19


Հինգշաբթի. 19 մայիսի։ Տարվա 139-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 226 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ մայիսի 8 - հունիսի 6)։ Օրանունը՝ Անահիտ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Մայիսի 19-ին արևային 30-րդ օրն է։

  • Սա շնորհի, անվերջ փայլատակման, ժամանակի հաղթահարման օր է։ Արևային ամսվա վերջին օրը խորհուրդ է տրվում ամփոփել արդյունքները, մաքրազերծ մտքերը, օրը նվիրել ուսմանն ու ուսուցչին: Ցանկալի է ամեն ինչ անել մանրազննին կոկիկ։ Սա լուրջ ընտրությունների ժամանակն է։
  • Օրվա համար նպաստավոր է կրակը: Լավ է այցելել եկեղեցի, հիշել հանգուցյալներին, աղոթել, մտածել (կրակի մոտ, հայելու առաջ): Խորհուրդ չի տրվում ավելորդ խոսակցությունները, ակտիվ գործունեությունը, մաքրությամբ զբաղվելը, լվացք անելը և այլն: Լավ նախանշանները կապված են ռիթմերի, ժամացույցի թիկ-թակի, զանգի ղողանջելու հետ։ Լավ է ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ, արևածագ տեսնելը, ակնեղեն գտնելը, կոճակ կորցնելն ու հագուստի պատռվելը։ Լավ է ժամացույց և հայելի ձեռք բերելը, բայց ոչ կոտրելը։ Վատ նաշանշաններն են մռայլ օրը, խավարը, զարդերից դուրս ընկած քարը, կոտրված ժամացույցը կամ սպասքը:
  • Սնունդ. 30-րդ օրը պետք է ուտել սառը սնունդ՝ կաթ, կաթնաթթվային մթերքներ, հաց: Շատ լավ է պաս պահելը։
  • Գույն. սպիտակ գույնի օրն է, ուստի ներդաշնակ են բոլոր գույները, բացի սևից: Նախընտրելի են ոսկեգույն, բծավոր, փայլուն և զարդանախշ։ Քարերից բարենպաստ է ոսկե ավենտուրինը, վարդագույն տուրմալինը։ Թվեր. օրվա հետ կապված են բոլոր հոբելյանական ամսաթվերը, որոնք ավարտվում են հինգով ' 15, 25, 35-ով և այլն: Իսկ 40, 85-ը օրվա առեղծվածային թվերն են:

Արևածագ՝ 5:43, արևամուտ՝ 20:13։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:30 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 19-րդ օրն է։

  • Օրը լի է ծայրահեղություններով: Լավ է մնալ տանը և դուրս չգալ մարդաշատ վայրեր: Բարոյապես մաքրազերծվելու լավագույն ժամանակն է` ապաշխարության, ազատագրվելու պատրանքներից, կեղծիքից, գոռոզությունից ու եսամոլության դրսևորումներից:
  • Ամուսնության կամ այլ ընկերության համար ամենանբարենպաստ օրերից է:

Լուսնային 19-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Վտանգավոր օր է: Պետք չէ ճանապարհ դուրս գալ: Խուսափեք հարբած մարդկանցից: Լավ է տանը մնալ:
  • Հիվանդությունները վտանգավոր չեն: Երազներն իրականանում են առաջիկայում: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ:

Լուսինը Աղյեղջյուր համաստեղությունում է՝ 12°20'։

  • Լուսնի անցումը Այծեղջյուրի նշանի երկայնքով պարգևատրում է զգացմունքներով: Մի կողմից Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս զգացմունքներն արտահանել:
  • Հատկապես այս օրերին կարող ենք սառը և անզգացմունքային թվալ, քանի որ նախընտրելի է թաքցնել հույզերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 18-ին՝ 23:18-ից և կավարտվի մայիսի 20-ին՝ 00:20-ին։
Լուսնի մարումը՝ 08։18։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 264.3°, բարձրությունը = - 37.4°։
Լուսնի տեսանելիությունը՝ 86 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 362.519 կմ, երեկ՝ 360.652 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.867 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 18 օրական 11 ժամական 31 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ մայիսի 30-ին՝ 15:30։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ հունիսի 14-ին՝ 15:52։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: