Օրահուշակ. մայիսի 23


Երկուշաբթի. 23 մայիսի։ Տարվա 143-րդ օրն է, 21-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 222 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ մայիսի 8 - հունիսի 6)։ Օրանունը՝ Ծմակ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Մայիսի 23-ին արևային 4-րդ օրն է։

  • 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է:
  • Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է ։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։
  • Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ է, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։
  • Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է: Ուժի հաղորդակներ են խոցող իրերն ու ձեռնոցները: Օրվա գույներն են մուգ կարմիրն ու կաթնավարդագույնը։ Աններդաշնակ են կանաչի բոլոր երանգները։ Հաջողության քարեր են՝ ռուբին, կարմիր կորունդը, կարմիրերկաթաքարը: Թվերն են՝ 15, 39, 40, 46։

Արևածագ՝ 5:40, արևամուտ՝ 20:17։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:37 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Մայիսի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 23-րդ օրն է։

  • Օրը հակասական է: Պետք է խուսափել թունավորումներից և հետապնդումներից:
  • Շրջապատից հնարավոր են խանդ և նախանձ: Ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել:

Լուսնային 23-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Նպաստավոր օր է կարիերայի համար։ Հիվանդությունները երկարատև են, բայց ոչ վտանգավոր։
  • Երազները ոչինչ են։ Նորածինները վայելուչ չեն։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 9°11'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 23-ին՝ 02:22-ից և կավարտվի մայիսի 24-ին՝ 02:49-ին։
Լուսնի ծագումը՝ 02:22։ Լուսնի մարումը՝ 13։08։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 242.1°, բարձրությունը = 11.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 44 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 379.046 կմ, երեկ՝ 374.288 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.758 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 22 օրական 11 ժամական 31 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ մայիսի 30-ին՝ 15:30։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ հունիսի 14-ին՝ 15:52։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: