Օրահուշակ. մայիսի 24


Երեքշաբթի. 24 մայիսի։ Տարվա 144-րդ օրն է, 21-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 221 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ մայիսի 8 - հունիսի 6)։ Օրանունը՝ Լուսնակ։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Մայիսի 24-ին արևային 5-րդ օրն է։

  • Հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն:
  • Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում:
  • Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը:
  • Սննդից խորհուրդ է տրվում շիլա, հացահատիկային արտադրանք, արմաբույսեր։ Ցանկալի չէ սկսել պաս պահելը: Ուժի հաղորդակներ են' պայուսակը, զամբյուղը: Օրվա գույներն են սպիտակ-վարդագույնը, դեղինի երանգները: Անցանկալի են վառ, գրավիչ գույները։ Օրվա քարերը՝ վարդագույն ռոդոնիտ, դեղին ագատ, վարդագույն շպինել: Օրվա թվերը՝ 24, 5, 60, 29:

Արևածագ՝ 5:39, արևամուտ՝ 20:18։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:39 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 24-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 24-րդ օրն է։

  • Չեզոք և համեմատաբար պասիվ օր է: Մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն և առանց հակառակվելու:
  • Լավ է ոչ մի նոր բան չսկսել, այլ շարունակել արդեն իսկ սկսած աշխատանքը: Օրը լավ է սերմանելու, բուժման և առողջությանը հետևելու առումով:

Լուսնային 24-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները գործուն չեն։ Նորածինները բարի են և ցոփակյաց։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 22°32'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 24-ին՝ 02:49-ից և կավարտվի մայիսի 25-ին՝ 03:13-ին։
Լուսնի ծագումը՝ 02:49։ Լուսնի մարումը՝ 14։16։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 237.5°, բարձրությունը = 23.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 44 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 383.713 կմ, երեկ՝ 379.046 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.667 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 23 օրական 11 ժամական 31 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ մայիսի 30-ին՝ 15:30։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ հունիսի 14-ին՝ 15:52։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: