Օրահուշակ. մայիսի 2


Երկուշաբթի. 2 մայիս։ Տարվա 122-րդ օրն է, 18-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 243 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ ապրիլի 8 - մայիսի 7)։ Օրանունը՝ Հրանտ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Մայիսի 2-ին արևային 13-րդ օրն է։

  • 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չար: Պետք չէ ամուսնանալ, կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։
  • Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Վատ է, եթե առավոտից թաց, քամոտ եղանակ է, և սպասք է կոտրվում։ Սնունդ. ժուժկալության օր է, չի կարելի միս ուտել ։
  • Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա քարը ջեսպիլիտն է։ Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:

Արևածագ՝ 6:01, արևամուտ՝ 19:56։ Ճիշտ կեսօրը՝ 12։58 Օրվա տևողությունը՝ 13:55 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 2-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև:
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 28°35'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 2-ին՝ 06:46-ից և կավարտվի մայիսի 3-ին՝ 07:18-ին։
Լուսնի ծագումը՝ 06:46։ Լուսնի մարումը՝ 21։44։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 117.0°, բարձրությունը = 56.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 2 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 400.689 կմ, երեկ՝ 397.932 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.757 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 11 ժամական 31 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ մայիսի 30-ին՝ 15:30։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ մայիսի 16-ին՝ 08:14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: