Օրահուշակ. մայիսի 31


Երեքշաբթի. 31 մայիսի։ Տարվա 151-րդ օրն է, 22-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 214 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ մայիսի 8 - հունիսի 6)։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Մայիսի 31-ին արևային 12-րդ օրն է։

  • 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։
  • Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսի։ Այս օրը տրվում այնքան, որքան արժանի ենք։
  • Օրվա գլխավոր նախանշանը ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքն է, որոնք կբացահայտեն շրջապատի թաքնված վերաբերմունքը։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։ Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե: Ուժի հաղորդակներն են գունդը, ինչպես նաև վերնաշապիկը: Օրվա գույները խառը երանգներով ներդաշնակ գույներն են: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները: Օրվա բարենպաստ քարերն են սելենիտ, ծխագույն լուսնաքարը: Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:

Արևածագ՝ 5:35, արևամուտ՝ 20:23։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:48 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Մայիսի 31-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 2-րդ օրն է։

  • Օրը լավ է ֆիզիկական վարժությունների, ծոմապահության կամ դիետա սկսելու համար: Ցանկացած նախձեռնություն այս օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր:
  • Պետք է ուշադրություն դարձնել այնպիսի բացասական հատկությունների վրա, ինչպիսիք են զայրույթը և քամահարությունը, քանի որ դրանց հաղթահարումը կօգնի իրականացնել նոր նախաձեռնությունները:

Լուսնային 2-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է և ցամաքային, և ջրային ճանապարհորդությունների, երեխա սաղմնավորելու, շինարարության և վարուցանքի համար։ Գողացողներն այդ օրը կբռնվեն։
  • Հիվանդությունները կարճատև են։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն արագ են մեծանում։

Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 19°13'։

  • Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն ​​հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
  • Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
  • Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
  • Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
  • Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 31-ին՝ 05:55-ից և կավարտվի հունիսի 1-ին՝ 06:37-ին։
Լուսնի ծագումը՝ 05:55։ Լուսնի մարումը՝ 21։36։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 118.1°, բարձրությունը = 64.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 1 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 405.035 կմ, երեկ՝ 403.487 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.548 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 20 ժամական 29 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ հունիսի 29-ին՝ 06:52։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ հունիսի 14-ին՝ 15:52։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: