Օրահուշակ. մայիսի 8


Կիրակի. 8 մայիս։ Տարվա 128-րդ օրն է, 18-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 237 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Մարերի (30 օր՝ մայիսի 8 - հունիսի 6)։ Օրանունը՝ Միհր։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Մայիսի 8-ին արևային 19-րդ օրն է։

  • 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։
  • Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Վատ է խնդրանքներ մերժելը։
  • Լավ նախանշաններն են կեսօրվա ջինջ երկինքը, տան մերձակայքում կենդանիների առկայությունը, օղակ գտնելը՝ դա ցանկությունների կատարման նշան է։ Անհաճո նշաններն են եղունգի, ատամի կոտրվելը, քորը, օղակի կորուստը։
  • Սնունդում ցանկալի է պահքը։ Ուժի հաղորդակը բանալին է: Հագուստի գույնը՝ կանաչ: Դեղինը, սևը, նարնջագույնը բացասական են: Քարերից լավ են քրիզոպրազը, կանաչ հասպիսը։

Արևածագ՝ 5:53, արևամուտ՝ 20:02։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:09 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մայիսի 8-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 9-րդ օրն է։

  • Հնարավոր են անհանգստություններ, վախեր, մռայլ մտքեր: Պետք է զգուշանալ խաբեությունից և գայթակղություններից: Այս օրը հեշտ է ենթարկվել պատրանքներին և գայթակղություններին:
  • Ձախորդության կամ տհաճ լուրի հավանականություն կա, ուրեմն պետք է զգոն լինել: Աշխատանքը կբազմապատկի փորձն ու խոհեմությունը: Արժե շարունակել նախաձեռնած գործերը:

Լուսնային 9-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը և բարեհաճ է և անբարեհաճ։ Հիվանդությունները դժվար տանելի են։
  • Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 10°6'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մայիսի 8-ին՝ 11:30-ից և կավարտվի մայիսի 9-ին՝ 12:33-ին։
Լուսնի մարումը՝ 02։02։ Լուսնի ծագումը՝ 11:30։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 64.3°, բարձրությունը = 4.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 43 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 400.730 կմ, երեկ՝ 403.410 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.680 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 11 ժամական 31 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ մայիսի 30-ին՝ 15:30։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ մայիսի 16-ին՝ 08:14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: