Բոլոր տոները. 11 հունվար


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

Տեսողական գրառման համաշխարհային օրը (World Sketchnote Day) *
Աշխատանքի հավասարության միջազգային օրը (International Parity at Work Day) *
Շնորհակալության միջազգային օրը (International Thank you Day) *

  • Այս ուրախ տոնի մասնակիցները հունվարի 11-ին շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
  • Հոգեբանների հետազոտությունների համաձայն` շնորհակալության անկեղծ խոսքը բարձրացնում է ասողի ինքնագնահատականը, բարերար ազդեցություն գործում նրա իմունիտետի վրա, օգնում հաղթահարելու սթրեսը և ընդհանրապես կարգավորում է մարդու հոգեկան աշխարհը:
  • Բնականաբար, շնորհակալությունն առողջարար է նաև հասցեատիրոջ համար: Օրինակ՝ Ճապոնիայում աշխատանքի բարձր արդյունավետության պատճառներից մեկն այն է, որ ամեն աշխատանքային օրվա ավարտին ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աշխատողներին:

Գաղտնի համակրի օրը (Secret Pal Day) 

  • Հոգով և արյամբ մտերիմ մարդկանց համար հորինվել է հետաքրքիր, ինքնատիպ և անսովոր տոն՝ Գաղտնի համակրի օրը։ Այն նշվում է ամեն տարի հունվարի 11-ին: Թե որտեղ, երբ և ում մոտ է ծագել Գաղտնի համակրի զվարճալի օրը ստեղծելու գաղափարը, հայտնի չէ։
  • Ուրիշի գաղտնիքները պահելու ունակությունը բնավորության հատկություն է, որը բնորոշ է քչերին: Հետևաբար, մարդիկ, ում կարելի է վստահել գաղտնիքը բառացիորեն գնահատվում են որպես քաշով մեկ ոսկի:

Եկեղեցական

  • Կաթոլիկ - Երանելի Վիլիամ Քարթերի տոնը (Feast of Blessed William Carter) *
  • Ուղղափառ - Հերովդեսից Բեթղեհեմում ծեծված 14.000 նորածինների նահատակների հիշատակի օրը 
  • Ուղղափառ - «Անքուն» վանքի վանահայր» Սուրբ Մարկել Ապամեայի հիշատակի օրը

Ազգային

Ալբանիա - Հանրապետության օրը
ԱՄՆ - Արկանզասի ազգային օրը (National Arkansas Day)
ԱՄՆ - Մարդկանց թրաֆիքինգի իրազեկման ազգային օրը (National Human Trafficking Awareness Day) *
ԱՄՆ - Ջրափոսերը չփչփացնելով ընկերներին ցողելու ազգային օրը (National Step in a Puddle and Splash Your Friend Day) 

  • Ջրափոսերի վրայով ցատկելու և ընկերներին ցողելու օրը ամենամյա զվարճալի տոն է, որը նշվում է ԱՄՆ-ում ամեն տարի հունվարի 11-ին:
  • Նրանց համար, ովքեր մի փոքր ձանձրանում են, այս օրը, անշուշտ, հիանալի հնարավորություն է ջրափոսերում չփչփճացնելու համար: Հատկապես չարաճճի մարդիկ են չփչփացնում ջրափոսերում և ցեխաջրով ցողում իրենց ընկերներին:
  • Ջրափոսերի վրայով ցատկելու և ընկերներին ցողելը կարող է սթրեսից ազատվելու հիանալի միջոց լինել: Ջրափոսում չփչփացնելու կամ ոտք ճիշտ կամ սխալ դնելու միջոց չկա։
  • Իսկ հայերս բավարարվել ենք Վարդավառի ջրոցիով։

ԱՄՆ - Կաթի ազգային օրը (National Milk Day) *
ԱՄՆ - Աղջիկները տղաներին գրկելու ազգային օրը (National Girl Hug Boy Day) *
ԱՄՆ - Առողջության համար ծխախոտի վտանգավորության օրը (Cigarettes are Hazardous to Your Health Day) *
ԱՄՆ -  Մորզեի այբուբենով անունը գրելու օրը (Learn Your Name in Morse Code Day) *
ԱՄՆ - Տաք արմավօղու ազգային օրը (National Hot Toddy Day) *
ԱՄՆ - Առանց սնձանի ազգային օրը (National Gluten-Free Day) *
ԱՄՆ - Աշխատասեղանի մաքրման ազգային օրը (National Clean Your Desk Day) *
Գերմանիա - Գերմանական խնձորի օրը (գերմանական Apples Day) *

Թունիս - Երեխաների օրը
Կանադա - Ջոն Ալեքսանդր Մաքդոնալդի օրը (Sir John A. Macdonald Day) *
Հնդկաստան - Ուղտերի փառատոն Բիկաներում (Bikaner Camel Festival) *
Հնդկաստան - Միսիոների օրը (Missionary Day) *
Ճապոնիա - Հայելու բացման արարողություն (Kagami biraki) *
Ճապոնիա - Չափահասության օրը (Seijin no Hi) *

Մարոկկո - Անկախության հռչակման օրը (Independence Resistance Day)
Մեծ Բրիտանիա - Հողագործության երկուշաբթի (Plough Monday) *
Մեծ Բրիտանիա - Ժառանգական գնձերի օրը (Heritage Treasures Day) *

Միկրոնեզիա - Կոսրաեի Սահմանադրության օրը (Kosrae Constitution Day)
Նեպալ - Պրիտհվի Ջայանտի (Prithvi Jayanti) *
Պուերտո Ռիկո - Էուգենիո Մարիա դե Օստոսի օրը *

Ռուսաստան - Արգելոցների և ազգային զբոսայգիների օրը
Ռուսաստան - Սրճային երազանքերի օրը

  • Որոշ երազանքներ կարող են իրականանալ ամենաանսպասելի ձևով: Պահանջվում է միայն մեկ բան՝ հետևել սուրճին: Եթե աշխատանքի, համալսարանի կամ դպրոցի ճանապարհին զգաք այս կախարդական բույրը, առանց վարանելու հետևեք դրան, որտեղից էլ որ այն գա. այսօր այնպիսի օր է, որ հետ ոչ մի վատ բան չի պատահի:
  • Տոնին մասնակցելու մեկ այլ տարբերակ էլ կա։ Մնացեք տանը, քանի որ այնքան հաճելի է արթնանալ ավելի ուշ, երբ հունվարյան աղոտ արևը երկչոտորեն թափանցում է վարագույրների ճեղքից ՝ փորձելով արթնացնել... Եվ դու հանգիստ ոտքի կկանգնես, կձգվես, վերմակի մեջ փաթաթվելով, կգնաս խոհանոց, սրճեփը կդնես կրակին, և քո այսօրվա ողջ աշխարհը կլցվի այդ արբեցնող հոտով, քո երազանքների բույրով։
  • Առավոտյան դուք կունենաք հատուկ, սրճելու տրամադրություն, որը չեք հաղթահարի թեյով կամ հանքային ջրով: Կարող եք հյուրեր կանչել, բլիթների հյուրասիրել, կամ գիրք կարդալ բազմոցին կամ ամբողջ օրը խաղալ կատվի հետ: Ընդհանուր առմամբ, արեք այն, ինչ միայն հաճելի է ձեր հոգուն:

Քուվեյթ - Սգո տոն Քաբուս Բեն Սայիդ սուլթանի համար *
Օման - Սգո տոն Քաբուս Բեն Սայիդ սուլթանի համար *

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ։