Բոլոր տոները. 3 հունվար


ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

Մտքի և մարմնի առողջության միջազգային օրը (International Mind-Body Wellness Day) *
Ջ.Ռ.Ռ. Տոլկինի օրը (JRR Tolkien Day) *
Կոկտեյլի ձողիկի ծննդյան օրը (Drinking Straw Day) *

  • Հունվարի 3-ին նշում են արտասովոր տոն՝ Կոկտեյլի ձողիկի ծննդյան օրը (Drinking Straw Day)։ Ձողիկը խողովակի տեսքով հարմարանք է, որով կարելի է խմել ըմպելիքները։ Ի սկզբանե, կոկտեյլների ձողիկները պատրաստում էին ծղոտից, ավելի ճիշտ հատիկավոր կուլտուրաների սնամեջ ցողուններից:
  • Կոկտեյլի համար առաջին արհեստական ձողիկը ստեղծել է ամերիկացի ձեռներեց Մարվին Սթոունը՝ թղթե ծխախոտային մունդշտուկների արտադրամասի սեփականատերը։ 1888-ի հունվարի 3-ին Մարվին Սթոունը արտոնագրել է իր գյուտը՝ ձողիկը։ Իսկ արդեն 1890-ին այդ ձողիկների արտադրությունը դարձել է նրա հիմնական բիզնեսը, ընդ որում սկզբնական շրջանում ձողիկները ձեռքով էին պատրաստում։ Միայն 1906 թվականի է ստեղծվել թղթե ձողիկների արտադրման ավտոմատ սարք։
  • Ձողիկների զարգացման հաջորդ փուլը գրանցվել է 1930-ական թվականների կեսերին, երբ ռիելթոր Ջոզեֆ Ֆրիդմանը առաջարկեց կատարելագործել այն՝ ավելացնելով դրան ձգվող հատված, որը թույլ է տալիս ծալել ձողիկը, ինչը հարմարեցնում էր դրա օգտագործումը:
  • Այս նորամուծությունը արտոնագրվեց 1937 թվականի սեպտեմբերի 28-ին: Սակայն արտադրողներին Ֆրիդմանի այս նորամուծությունը բոլորովին չգրավեց և Ֆրիդմանը որոշեց այն ինքնուրույն արտադրել: 
  • 1939 թվականին Ֆրիդմանը հիմնեց «Flexible Straw Corporation» կոորպորացիան՝ «ճկուն ձողիկներ» արտադրելու նպատակով և սկսեց դրանց մասսայական արտադրությունը: 10 տարի անց Ֆրիդմանը դարձավ միլիոնատեր:

Մահվան մասին հիշելու օրը (Remember You Die Day)

  • Այս օրը մարդիկ մտածում են, որ մենք բոլորս մահկանացու ենք և որքան ժամանակ է մնացել ապրելու համար: " Memento Mori" լատիներեն արտահայտություն է, որը նշանակում է «Հիշիր մահվան մասին»:
  • Միջնադարյան քրիստոնեության մեջ սա նշանակում էր, որ շեշտը պետք է դրվի հետագա կյանքի կարևորության վրա, քանի որ երկրային կյանքն արագ է անցնում

Հոգևոր

  • Կաթոլիկ -  Հիսուսի Սուրբ անվան տոնը (Feast of the Holy Name of Jesus)
  • Կաթոլիկ - Հիսուսի Սուրբ ընտանիքի տոնը (Feast of the Holy Name of Jesus) *
  • Կաթոլիկ - Սուրբ Ժենևա Փարիզեցու տոնը (Feast of Saint Genevieve) *
  • Ուղղափառ - Օլգա իշխանուհու հիշատակի օրը

Ազգային

ԱՄՆ - Ալյասկայի պետականության օրը (Alaska Statehood Day)
ԱՄՆ - Կոնգրեսին նամակ գրելու ազգային օրը (National Write to Congress Day)
ԱՄՆ - Բալով շոկոլադի ազգային օրը (National Chocolate Covered Cherry Day) *
ԱՄՆ - Երազների փառատոն (Festival of Sleep Day) *
ԱՄՆ - Ռոք-ն-ռոլի կանանց օրը (Women Rock! Day) *
ԱՄՆ - Նվաստացման օրը (Humiliation Day)

  • Նվաստացման օրն այն օրը չէ, երբ ինչ-որ մեկին նվաստացնում են: Այն պետք է դիտարկել որպես նվաստացման բացասական հետևանքների իրազեկման նպատակով:
  • Նվաստացումը բացասական տպավորություն է թողնում ինչ-որ մեկի վրա։ Այս օրը կոչված է հիշեցնելու, որ ոչ մեկին չարժե նվաստացնել որևէ պատճառով

Բուրկինա Ֆասո - Ժողովրդական ապստամբության օրը (Popular Uprising Day)
Բելառուս - Բանկային և ֆինանսական աշխատողների օրը
Էստոնիա - Ազատագրական պատերազմի մարտիկների հիշատակի օրը
Ինդոնեզիա - Կրոնի հարցերի նախարարության օրը (Ministry of Religious Affairs Day)
Հայաստան - Ծննդյան տոներ
Ճապոնիա - Տամասեսերի փառատոն (Tamaseseri Festival)
Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
Ռուսաստան - Բենգալյան կայծերի և հիրլյանդային լույսերի օրը

* Տոնի մասին մանրամասն՝ այստեղ