Բոլոր տոները. դեկտեմբեր 1


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Անտարկտիդայի օրը (Antarctica Day)
  • ՄԱԿ - ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը (World AIDS Day)
  • Նյարդաբանի օրը
  • Օրն առանց արվեստի (Day Without Art)

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օրը

  • Ս. Կղեմես Հայրապետն առաջինն է «Առաքելական հայրերի» շարքում, որոնց գրվածքներից տեղեկանում ենք մ.թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորույթների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության մասին:
  • Կղեմեսը Հռոմում հանդիպում է Ս. Պետրոս առաքյալին, որի քարոզների շնորհիվ մկրտվում է, ձեռնադրվում և 92 թվականին դառնում Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները` հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանումով: Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին: Նա հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ քաջաբար խոստովանել է Քրիստոսի աստվածությունը: Նահատակվել է 98 թվականին: Ս. Կղեմեսի վզից քարեր են կախել և ծովը նետել:
  • Ս. Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտել է Ս. Պետրոս առաքյալին, որն էլ նրան ձեռնադրելով ուղարկել է Սիլիկիա:  Նա դարձել է Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ վերացրել կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, Ս. Բագարատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է արել նրան: Քաղաքապետը պատժել է չարագործին, իսկ սրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփել տապանի մեջ` «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:
  • Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-12-01, 2023-11-30, 2024-11-28, 2025-11-27, 2026-11-26, 2027-12-02, 2028-11-30, 2029-11-29, 2030-11-28։

Ազգային

  • ԱՄԷ - Նահատակների օր, հիշատակի օրը (Commemoration Day)
  • ԱՄՆ - Մոնիտորից ազատության համար բիֆոկալ ակնոցների օրը (Bifocals at Monitor Liberation Day)
  • ԱՄՆ - Կարմիր խնձոր ուտելու օրը (Eat a Red Apple Day)
  • ԱՄՆ - Սուրբ Ծննդյան լույսերի ազգային օրը (National Christmas Lights Day)
  • ԱՄՆ - Փաթեթավորման պաշտպանության ազգային օրը (National Package Protection Day)
  • ԱՄՆ - «Ընտրեք կանանց» չորեքշաբթի (Choose Women Wednesday)
  • ԱՄՆ - Կարկանդակի ազգային օրը (National Pie Day)
  • ԱՄՆ - Քաղաքացիական օդային պարեկի օրը (Civil Air Patrol Day)
  • ԱՄՆ - Ռոզի Պարկսի օրը (Rosa Parks Day)
  • ԱՄՆ - Ռոքֆելլեր կենտրոնի տոնածառ (Rockefeller Center Christmas Tree Lighting)
  • ԱՄՆ - Հատուկ երեխաների օրը (Special Kids Day)
  • ԱՄՆ - Կանանց չորեքշաբթի (Women Wednesday)
  • Թաիլանդ - Դամրոնգ Ռաչանուբաբի օրը (Wan Damrong Rachanuphap)
  • Թուրքմենստան - Բարիդրացիության տոն
  • Իսլանդիա - Ինքնակառավարման օրը
  • Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն - Հանրապետության օրը (Republic Day)
  • Կոստա Ռիկա - Բանակի վերացման օրը (Dia de la Abolicion del Ejercito)
  • Կուբա - Լատինաամերիկյան նոր կինոյի միջազգային փառատոնը (International Festival of New Latin American Cinema) *
  • Ղազախստան - Առաջին նախագահի օրը
  • Չադ - Ազատության և ժողովրդավարության օրը (Freedom and Democracy Day)
  • Պակիստան - Սինդհի մշակույթի օրը
  • Պանամա - Ուսուցչի օրը (Dia del Maestro)
  • Պորտուգալիա - Անկախության օրը (O Dia da Restauração da Independência / Restoration of Independence Day)
  • Ռուսաստան - Սինոպ հրվանդանի մոտ թուրքական ջոկատի նկատմամբ ռուսական ջոկատի հաղթանակի օրը
  • Ռուսաստան - Հոկեյի համառուսաստանյան օրը
  • Ռուսաստան - Սկաուտական Մայրերի օրը
  • Ռուսաստան - Սպիտակ այծի օրը
  • Ռումինիա - Ռումինիայի միավորման օրը (Ziua Marii Uniri / Great Union Day in Romania)
  • Ուզբեկստան - Կարակալպակ լեզվի օրը
  • Ուկրաինա - Դատախազության աշխատողների օրը

* Դեկտեմբերի 1-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։