Բոլոր տոները. դեկտեմբերի 12


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Չեզոքության միջազգային օրը (International Day of Neutrality)
  • Առողջապահության ծառայությունների համընդհանուր լուսաբանման միջազգային օրը (International Universal Health Coverage Day)
  • Հևի-մետալի միջազգային օրը (International Day of Heavy Metal)
  • Անուշեղենով տնակի միջազգային օրը (International Gingerbread Day)

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

  • Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքն, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ:
  • Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:
  • Այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-12, 2023-12-11, 2024-12-09, 2025-12-08, 2026-12-07, 2027-12-13, 2028-12-11, 2029-12-10, 2030-12-09:

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օրը

  • Ս. Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք Ալեքսանդրիայում:
  • Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ խռովահույզ այդ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, ինչից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այդ մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս:
  • Աղեքսիանոսը (5-րդ դար) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով՝ գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում է, որ ինքը «Աստծո մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությամբ իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում:
  • Հովհաննեսը ծնունդով Կ.Պոլսից էր, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ:
  • Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Աղեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-12, 2023-12-11, 2024-12-03, 2025-12-08, 2026-12-07, 2027-12-13, 2028-12-11, 2029-12-10, 2030-12-03:

Կաթոլիկություն - Գվադալուպեի Տիրամոր տոն (Feast of Our Lady of Guadalupe)

Ազգային

  • ԱՄՆ - Փենսիլվանիա նահանգի պետականության օրը (Pennsylvania Statehood Day)
  • ԱՄՆ - Ամբրոսիայի ազգային օրը (National Ambrosia Day)
  • ԱՄՆ - Անպարկեշտ մտքերի փառատոնը (Festival of Unmentionable Thoughts)
  • ԱՄՆ - Պուանսեթիայի ազգային օրը (National Poinsettia Day)
  • ԱՄՆ - Անուշեղենով տնակի ազգային օրը (National Gingerbread House Day)
  • ԱՄՆ - Դինգ էյ Լինիազգային օրը (National Ding-A-Ling Day)
  • ԱՄՆ - Բոնզա Բոտլերի օրը (Bonza Bottler Day)
  • ԱՄՆ - 12-ժամյա թարմ շնչառության ազգային օրը (National 12 Hour Fresh Breath Day)
  • ԱՄՆ - Քաղցրաբլիթների ազգային օրը (National Gingerbread Day)
  • ԱՄՆ - Կանաչ երկուշաբթի (Green Monday) *
  • Թուրքմենստան - Չեզոքության օրը
  • Խորվաթիա - Ռազմաօդային ուժերի օրը
  • Ղազախստան - Մաքսային մարմինների աշխատակիցների օրը
  • Ղրղզստան - Ազգային գրականության օրը
  • Ճապոնիա - Կանձիի օրը (Kanji Day)
  • Մալավի - Ծառատունկի օրը *
  • Մեքսիկա - Տիրամայր Մարիա Գվադելուրացու օրը
  • Շվեյցարիա - Դրոշի օրը
  • Ռուսաստան -  Սահմանադրության օրը
  • Ռուսաստան - Ուղղաթռի օդաչուի օրը
  • Ռուսաստան - Ուլյանովսկի մարզում Ազգային պատմության օրը
  • Ռուսաստան - Ականջի հետևը քորելու օրը
  • Ուկրաինա - Ցամաքային զորքերի օրը
  • Քենիա - Անկախության օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։