Բոլոր տոները. դեկտեմբերի 13


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մանկական հեռուստատեսության և ռադիոյի համաշխարհային օրը *

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Կոռնելիոս հարյուրապետի և Շմավոնի` Քրիստոսի ազգականի, որ խաչվեց Երուսաղեմում և Զմյուռնիայի Պողիկարպոս Հայրապետի և արևելքի սուրբ վկաների հիշատակության օրը

  • Ս. Կոռնելիոսը ծնվել էր Կեսարիայում: Նա իտալական գնդում հարյուրապետ էր, որ հավատացել էր Քրիստոսին և դարձել ճշմարիտ քրիստոնյա: Նրան և նրա ընտանիքի անդամներին մկրտել էր Ս. Պետրոս Առաքյալը: Արդար լինելու համար նրան անվանել են «Երկրորդ Աբրահամ»: Երուսաղեմում շատ է քարոզել, հրաշքներ գործել: Զառամյալ տարիքում ենթարկվել է հալածանքների և նահատակվել: Սրբի գերեզմանին հիվանդներ են այցելում և բժշկվում:
  • Ս. Շմավոնը հայր Հովսեփի եղբոր որդին էր: Հակոբոսի մահից հետո 65 թվականին դարձել է Երուսաղեմի պատրիարք: Տրայանոսի կողմից հալածանքների է ենթարկվել և 120 տարեկանում խաչվել Երուսաղեմում: 
  • Պողիկարպոս հունարեն նշանակում է բազմապտուղ: Ս. Պողիկարպոս Հայրապետը ծնվել էր 70 թվականին և Հովհաննես Ավետարանչի աշակերտն էր: Հովհաննես Ավետարանիչը Պողիկարպոսին 96 թվականի ձեռնադրել է Զմյուռնիայի եպիսկոպոս: Անզիջում պայքարել է հերետիկոսների դեմ: Բյուզանդիայի կայսրը նրան ձերբակալել է և ստիպել ուրանալ Քրիստոսին: Նա պատասխանել է. «80 տարի ծառայել եմ Քրիստոսին և շատ բարիքների արժանացել և չեմ կարող ուրանալ իր Փրկչին»: 166 թվականին նրա ձեռքերն ու ոտքերը կապել ու այրել են:  Պողիկարպոսից մեզ է հասել փռյուգացիներին գրված մի թուղթ, որը նահատակված քրիստոնյաների առաջին վավերագիրն է: 
  • Նրա կենդանության ժամանակ Զմյուռնիա էին եկել 12 փիրատելփացիներ, որոնք կոչվել են Արևելյան վկաներ: Նրանք նույն ժամանակահատվածում նահատակվել են: Կայսրը վկաներին գազանների առջև է նետել:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-13, 2023-12-12, 2024-12-10, 2025-12-02, 2026-12-08, 2027-12-14, 2028-12-12, 2029-12-11, 2030-12-10:

Ազգային

  • ԱՄՆ - Օհայո նահանգի ավիացիոն և ավիատիեզերական պատմության ուսուցման շաբաթ (Ohio aviation and aerospace history education week)
  • ԱՄՆ - Ազգային գվարդիայի հիմնադրման օրը (National Guard Birthday)
  • ԱՄՆ - Թեյլոր Սվիֆթի ծննդյան օրը (Taylor Swift ' s Birthday)
  • ԱՄՆ - Պատոլոգոանատոմիստի հետ ընկերության օրը (Pick a Pathologist Day)
  • ԱՄՆ - Ջութակի ազգային օրը (National Violin Day)
  • ԱՄՆ - Նժույգի ազգային օրը (National Horse Day)
  • ԱՄՆ - Կակաոյի ազգային օրը (National Cocoa Day)
  • ԱՄՆ - Պաղպաղակի ազգային օրը (National Ice Cream Day)
  • ԱՄՆ - Շղթայված ադիբուդու ազգային օրը (National Popcorn String Day)
  • Բրազիլիա - Նավաստու օրը (Dia do Marinheiro)
  • Ինդոնեզիա - Նուսանթարայի օրը (Nusantara Day)
  • Լեհաստան - Ռազմական դրության զոհերի հիշատակի օրը
  • Կանադա - Ակադացիների հիշատակի օրը (Acadian Remembrance Day)
  • Մալթա - Հանրապետության օրը
  • Չինաստան - Նանկինի կոտորածի զոհերի հիշատակի օրը
  • Ռուսաստան - Արջի օրը
  • Ռուսաստան - Վանիլային երկնքի օրը
  • Ռուսաստան - Որովայնի տոն
  • Սենթ Լուչիա - Լույսերի և վերածննդի փառատոն
  • Ֆրանսիա - Պատարագ Ֆրանսիայի բարգավաճման համար (Mass for the prosperity of France)

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։