Բոլոր տոները. դեկտեմբեր 17


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սեռական աշխատողների բռնությունից և դաժանությունից պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers)

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը

  • Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Ս. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած՝ մանուկ Հակոբն իր քրոջ՝ Սակդենի հետ, տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը, դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին, հանդիպել Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը, թեպետ, հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:
  • Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և 358 թվականին եղել Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից գահակալել է Անտիոքի աթոռը: Նա աննկուն պայքար է մղել արիոսականների դեմ: Նախագահել է 381 թվականի Կ.Պոլսի երկրորդ տիեզերաժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-17, 2023-12-16, 2024-12-14, 2025-12-13, 2026-12-12, 2027-12-18, 2028-12-16, 2029-12-15, 2030-12-14:

Ազգային

  • ԱՄՆ - Պանամերիկյան ավիացիայի օրը (Pan American Aviation Day)
  • ԱՄՆ - Ռայթ եղբայրների օրը (Wright Brothers' Day)
  • ԱՄՆ - Թխկու օշարակի ազգային օրը (National Maple Syrup Day)

ԱՄՆ-ի բնակիչները սիրում են այս օշարակը՝ լցնելով այն ամեն ինչի վրա՝ նրբաբլիթներից, աղցաններից, ֆրանսիական տոստից մինչև խորոված՝ լրացուցիչ համ ու հոտ ավելացնելու համար:
Քանի որ շուտով Սուրբ Ծննդյան տոներն են և քաղցրավենիքի, տորթերի ու թխվածքաբլիթների պատրաստումը սկսվում է, Թխկու օշարակի ազգային օրը ստեղծվել է թխկուն երախտագիտություն հայտնելու համար, որ տալիս է այսպսի հեմեղ օշարակ։

  • ԱՄՆ - Ողջ Ամերիկայում ծաղկեպսակների ազգային օրը (National Wreaths Across America Day) *
  • Բելառուս - Բելառուսական կինոյի օրը
  • Բութան - Ազգային օրը
  • Թունիս - Սահարայի միջազգային փառատոն (International Festival of the Sahara)
  • Թունիս - Ազգային հեղափոխության տոնը (Fête nationale de la révolution)
  • Իրաք - Քուրդիստանի դրոշի օրը
  • Կուբա - Բեթանիայից Սուրբ Ղազարոսի օրը
  • Ռուսաստան - Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի օրը
  • Ռուսաստան - Պետական սուրհանդակային ծառայության աշխատակիցների օրը
  • Ռուսաստան - Վաղորդյան պատրանքների տոնը

Պատրանքները մեզ տանում են անցյալ կամ ապագա: Ձեր շնչառությունը չի կարող լինել ապագայում կամ անցյալում, այն միշտ ներկայում է:
Մի պահ դադար տվեք և պարզապես տեղյակ եղեք ձեր շնչառության մասին:
Վաղ առավոտյան ևս մեկ դադար վերցրեք՝ շոշափեք, փորձեք, լսեք, հոտոտեք կամ նայեք ինչ-որ բանի, և վերհիշեք՝ «սա իրական չէ»։

  • Ռուսաստան - Լոգարանային նավատորմերի օրը
  • Ռուսաստան - Ռիելթորի օրը *
  • Ուկրաինա - Պետական գործադիր ծառայության աշխատողի օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։