Բոլոր տոները. դեկտեմբեր 24


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Կրոնական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրը

  • Ս. Դավիթ մարգարեն Բոազի և Հռութի ծոռն էր: Նա Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակն է, նաև շնորհալի, քաջ, իմաստուն, ճարտասան, գեղեցիկ տեսքով մի մարդ: Եղել է հովիվ: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո Իսրայելի թագավորն է եղել և հիմնադրել է Երուսաղեմ քաղաքը: Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է, որով էլ արժևորվում է: 
  • Ս. Հակոբոս Տյառնեղբայրն ավետարանական սրբերի և «Գործք Առաքելոց»-ի սրբերի միջև կապող օղակն է: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան «արդար» է անվանել: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ ոմանք նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն նա խոսում է Հիսուս Մեսիայի մասին, Ով նստած է Աստծո Աջում և գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերն հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Ըստ ավանդության՝ թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մի թուղթ:
  • Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի անուները միասին են տոնում` խորհրդանշելու Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: 
  • Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-24, 2023-12-23, 2024-12-23, 2025-12-23, 2026-12-24, 2027-12-23, 2028-12-23, 2029-12-24, 2030-12-23:

Կաթոլիկ - Ճրագալույց արևմտյան քրիստոնյաների

Ազգային

ԱՄՆ - «Ոտքերով» խմիչքի օրը
Ավստրիա - Ճրագալույց
Բուլղարիա - Ճրագալույց
Բոտսվանա - Ճրագալույց
Դանիա- Ճրագալույց
Իսլանդիա - Ճրագալույց (Aðfangadagskvöld)
Իսպանիա - Նավակատիք
Իտալիա - Յոթ ձկների տոն (Festa dei Sette Pesci)

  • Տոնակատարությունը չի նշվում ամբողջ Իտալիայում, փաստացիայն սովորաբար հանդիպում է Իտալիայի հարավում և Սիցիլիայում, բայց տոնն ամեն դեպքում վերածվել է ժողովրդական մշակույթի: Այս տոնը նշում են նաև այլ երկրներում բնակվող իտալացիները։
  • Չնայած ավանդույթի ծագումը կորչում է պատմության մեջ, կան բազմաթիվ տեսություններ այն մասին, թե ինչու են իտալացիները Սուրբ Ծննդյան նախօրեին ուտում յոթ տեսակի ձուկ: Թեև սովորույթի ամենատարածված տարբերակը յոթ տեսակի ձուկ ուտելն է, Իտալիայի հարավում գտնվող որոշ ընտանիքներ փոխարենը իրականում օգտագործում են ինը, տասը կամ տասներկու:
  • Սուրբ Ծննդին ձուկ ուտելը կաթոլիկ ավանդույթ է։ Ենթադրվում է, որ կաթոլիկության հետևորդները երբեմն ձեռնպահ են մնում կենդանական մսամթերքներից։ Իտալացի կաթոլիկները սովորաբար այդ օրը ճաշակում էին ձկների մի քանի տեսակներից մեկը:
  • Այս օրը կերած ձկների տեսակների քանակը տատանվում է ՝ կախված տոնի անցկացման տարածքից: Այնուամենայնիվ, ենթադրվում էր, որ անցկացման կանոնը հիմնված է այն փաստի վրա, որ յոթը աստվածային թիվ է:
  • Մեկ այլ տեսություն հիմնված է այն բանի վրա, որ ձկների քանակը համապատասխանում է շաբաթվա օրերի քանակին, այն ժամանակը, որը Մարիամին և Հովսեփին պահանջվեց Բեթղեհեմ գնալու համար:

Լիբիա - Անկախության օրը
Հոնկոնգ - Խոհարարական փառատոն
Շվեդիա - Ճրագալույց
Մեքսիկա - Բարի գիշեր (Nochebuena)
Մոնակո - U Pan de Natale
Նորվեգիա - Ճրագալույց
Ռուսաստան - Ռազմական փառքի օրը
Ռուսաստան - Կառավարական կապի դաշնային գործակալության օրը
Ռուսաստան - Թաթպանների օրը

  • Դեկտեմբերի 24-ը նշում են անսովոր տոն՝ թաթպանների կամ ձեռնոցների օրը: Թաթպանները կամ ձեռնոցներն ունենի երկու բաժին՝ մեկը բթամատի համար, իսկ մյուսը՝ մնացած բոլոր մատների համար։ Դա արվում է ձեռքերը ավելի տաք պահելու համար, քանի որ թաթպաններն ավելի լավ են պահպանում ջերմությունը, քան ձեռնոցները, քանի որ առանձին-առանձին մատները արագ են սառչում:
  • Սովորաբար, թաթպանները հյուսված են լինում բրդից, բայց դրանք կարող են պատրաստվել կաշվից, տրիկոտաժից, այլ նյութերից և դրանց համադրություններից: Թաթպանները հաճախ հյուսիսային ժողովուրդների ազգային տարազների անբաժանելի մասն են։

Ուկրաինա - Արխիվային հաստատությունների աշխատողների օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։