Բոլոր տոները. դեկտեմբերի 29


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Թավջութակի միջազգային օրը (International Cello Day)

Կրոնական

Հայ Առաքելական Եկեղեցի - Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

  • Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ: Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև ամանորյա տոները մինչև հունվարի 5-ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցը:

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Ծննդյան պահք

  • Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:
  • Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
  • Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
  • Ս. Ծննդյան պահքը անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին։

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օրը

  • Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Ս. Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում  է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է «Գործք Առաքելոց»-ում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, ով այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Ս. Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը:
  • Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:
  • Հայ Առաքելական Եկեղեցին Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Ս. Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-29, 2023-12-28, 2024-12-28, 2025-12-29, 2026-12-29, 2027-12-28, 2028-12-28, 2029-12-29, 2030-12-28:

Ուղղափառություն - Աղգեոս մարգարեի հիշատակը
Կաթոլիկություն - Սուրբ Թոմաս Բեքեթի տոնը (Feast of Saint Thomas Becket)

Ազգային

  • ԱՄՆ - Կշռվելու ազգային օրը (National Get on the Scales Day)
  • ԱՄՆ - «Տիկ տակի» օրը (Tick Tock Day)
  • ԱՄՆ - Հերոսի օրը (National Hero Day)
  • ԱՄՆ - Տեխաս նահանգի օրը (Texas Annexation Day)
  • ԱՄՆ - «Pepper Pot» ապուրի ազգային օրը (National Pepper Pot Day)
  • ԱՄՆ - Բանջարեղենով և մսով կծու ապուրի ազգային օրը
  • Իռլանդիա - Սահմանադրության օրը (Constitution Day)
  • Մոնղոլիա - Անկախության օրը
  • Ռուսաստան - Ներքին գործերի նախարարության մասնագիտական ​​և հոգեբանական ընտրության ծառայության օրը
  • Ուկրաինա - Զինված ուժերի տեղեկատվական-մեդիա կառույցների օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։