Բոլոր տոները. դեկտեմբեր 5


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կամավորների միջազգային օրը (International Volunteer Day)

  • 1985թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը պետություններին առաջարկեց ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշել Կամավորների միջազգային օրը` ի նպաստ աշխարհի տնտեսական, սոցիալական զարգացման:
  • Կամավորները մարդիկ են, ովքեր իրենց ազատ ժամանակը ինքնակամ նվիրում են հասարակության բարօրությանը, ջանում ինչ-որ կերպ օգտակար լինել մյուսներին: 
  • Այն ոլորտները, որտեղ կարել է տեսնել կամավորների անշահախնդիր աշխատանքը, բազմազան են ու տարբեր:
  • Կամավորների համաշխարհային համաձայնագրում նշված է, որ նրանք իրավունք ունեն իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան նվիրել անհատական ու կոլեկտիվ ակցիաներին, սակայն դրա դիմաց չակնկալել վարձատրություն կամ փոխհատուցում:

Բնահողի համաշխարհային օրը (World Soil Day)
Նինձյայի օրը (Day of the Ninja)
Ուոլթ Դիսնեյի օրը (Walt Disney Day) *

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական եկեղեցի - Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի

  • Ս. Հակովկ Պարսիկը († 421) քրիստոնյա էր և զբաղեցնում էր բարձր պաշտոն պարսից արքունիքում: Արշավներից մեկի ժամանակ, երկյուղելով թագավորի դաժանությունից, զոհ է մատուցում կուռքերին: Կինը և մայրն ապաշխարության կոչով նրան մի նամակ են գրում: Գիտակցելով իր մեղքի ծանրությունը` իրեն հռչակում է քրիստոնյա և ենթարկվում դաժան մահապատժի:
  • Ս. Իրավափառը նահատակվել է Դեկոս կայսեր օրոք: Եղել է հովիվ, հալածանքների ժամանակ թաքցրել է մի քրիստոնյայի, որի համար ենթարկվել է տանջանքների և նահատակվել:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-05, 2023-12-04, 2024-12-02, 2025-12-01, 2026-12-01, 2027-12-06, 2028-12-04, 2029-12-03, 2030-12-02։

Հայ Առաքելական եկեղեցի - Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օրը

  • Գենարիոս անունը լատիներեն Յանվարիոս է, իսկ իտալերեն՝ Կենարո: Ենթադրվում է, որ ծնվել է երրորդ դարի սկզբին: Ծնողները հարուստ և ճանաչված էին: Եղել է Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվել է և 305-ին նահատակվել: Նահատակության ժամանակ սրբի թափված արյունը մինչև օրս պահպանվում է Նեապոլի եկեղեցում`հատուկ փոքր սրվակի մեջ: 
  • Մերկերիոսը հռոմեական բանակի քաջ զինվորներից էր: Նա հոր նման Աստծուն էր պաշտում: Ի պատիվ հաղթանակի՝ Դեկոս կայսրը նրան կանչել է՝ Արտեմիսի տաճարում զոհ մատուցելու: Մերկերիոսը հրաժարվել է: Նրա ձեռքերը կապել են և կրակի վրա այրել, սակայն հաջորդ օրը նա կենդանի ու բուժված է եղել և վկայել, որ Աստված է իրեն փրկել: Այդ ժամանակ կայսրը հրամայել է շիկացած շամփուրներով այրել նրա մարմինը և կտրել գլուխը: Սուրբ վկան 250 թվականին նահատակվել է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-05, 2023-12-04, 2024-12-02, 2025-12-01, 2026-11-30, 2027-12-06, 2028-12-04, 2029-12-03, 2030-12-02։

Ազգային

  • ԱՄՆ - Սախեր տորթի ազգային օրը (National Sachertorte Day)
  • ԱՄՆ - Լոգարանի երեկույթի օրը (Bathtub Party Day)
  • ԱՄՆ - «Չոր օրենքի» չեղարկման օրը (National Repeal Day)
  • ԱՄՆ - Կապույտ ջինսերի օրը (National Blue Jeans Day)
  • Թաիլանդ - Հայրերի օրը (Father`s Day)
  • Ռուսաստան - Ռազմական փառքի օրը
  • Ռուսաստան - Կամավորների օրը
  • Ռուսաստան - Երգող աստղերի օրը

Լսե՞լ եք, թե ինչպես են աստղերը երգում: Ոչ, ոչ այն աստղերը, ովքեր շրջում են համերգներով՝ շրջապատված երկրպագուների և սեքյուրիթիների բազմությամբ: Եվ ոչ այն աստղերը, որոնք լողում են օվկիանոսների խորքից՝ հիացնելով իրենցվառ գույներով: 

Խոսքը տիեզերքի աստղերի մասին է, որոնք լուսավորվում են երկնքը ձմեռային գիշերները: Օրիոնի արիան, Կասիոպեայի սիրերգը, Հիդրա ռեփը և Որսկանշների համաստեղության սոուլը: Եվ որքան շշմեցուցիչ է Պեգասի ռոք-ն-ռոլը: Նույնիսկ ասում են, որ դա կատարում է հենց ինքը՝ Էլվիսը։ 

Պարզապես դժվար թե քաղաքում լսեք այս երաժշտությունը: Ավելի լավ է լսել այն մեկուսի ձմեռային մի տեղ, որտեղ անսահման երկինքը շարված է ամֆիթատրոնով ձեր շուրջը, և աստղերը շրջապատում են իրենց երկրպագուներին բոլոր կողմերից:

  • Ռուսաստան - Տարվա ամենաանտանելի օրը

​​​​​​​​​​​​​​Այսօր տարվա ամենաանտանելի օրն է ։ Ոչ այն առումով, որ հենց այդպես՝ տանելի չէ, և ուղղել հնարավոր չէ. պարզապես այսօր այսպիսի տոն է. Տարվա ամենաանտանելի օրը:
Մենք մեր օրերի նկատմամբ վերաբերմունքն արտահայտում ենք տարբեր բառերով և արտահայտություններով: Դրանցից ոչ բոլորը են ենթակա հրապարակման: Մենք դրանք մեջ չենք բերում։ Դրանք ընդունելի չեն քնարական տրամադրված հանրությանը։
Հրապարակախոսները նույնպես դրանք չեն օգտագործում, թեկուզ առավել քննադատական նպատակներով։ Բայց ի՞նչ անել, երբ այլ բառեր չկան։

  • Ուկրաինա - Վիճակագրական աշխատողների օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։