Բոլոր տոները. նոյեմբեր 21


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day)
  • Հեռուստատեսության համաշխարհային օրը (World Television Day)
  • Ձկնորսության համաշխարհային օրը (World Fisheries Day)
  • Մուկովիսցիդոզի մասին իրազեկման եվրոպական օրը (European Cystic Fibrosis Awareness Day)
  • Առանց երաժշտության օրը (No Music Day)

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

  • Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
  • Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որ կառուցել է Հուստինիանոս կայսրն Աստվածածնի պատվին հին հրեական տաճարի տեղը, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին հետո, երբ Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Աստվածածնի ընծայման տոնը Հայ Եկեղեցի մուտք է գործել ԺԸ դարում: Երեքամյա Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-21, 2023-11-21, 2024-11-21, 2025-11-21, 2026-11-21, 2027-11-21, 2028-11-21, 2029-11-21, 2030-11-21:

Ազգային

  • ԱՄՆ - Լցոնի ազգային օրը (National Stuffing Day)
  • ԱՄՆ - Կեղծ խոստովանության օրը (կեղծ Confession Day)
  • ԱՄՆ - Ալասկատալոյի օրը (Alascattalo Day)
  • ԱՄՆ - Համեմահացով թխվածքաբլիթների օրը (Gingerbread Cookie Day)
  • ԱՄՆ - Հյուսիսային Կարոլինայի պետականության օրը (North Carolina Statehood Day)
  • ԱՄՆ - Ռեստորանների նոյեմբերյան օրը (November Restaurant Day)
  • ԱՄՆ - Playmobile կոնստրուկտորի ազգային օրը (Playmobile’s National Day of Play)
  • Արգենտինա - Ազգային ինքնիշխանության օրը (National Sovereignty Day) *
  • Արգենտինա - Բուժքույրի օրը
  • Բանգլադեշ - Զինված ուժերի օրը
  • Բոսնիա և Հերցոգովինա - Խաղաղության մասին ընդհանուր շրջանակային համաձայնագրի ստորագրման օրը
  • Բրազիլիա - Հոմեոպաթիայի օրը
  • Լեհաստան - Սոցիալական աշխատողի օրը
  • Իտալիա - Մադոննա Դելլա Սալյուտեի տոնը (Festa della Madonna della Salute)
  • Կանադա - Կարմիր ձեռնոցների ազգային օրը (National Red mitten Day)
  • Հունաստան - Զինված ուժերի օրը
  • Մոլդովա - Կագուլա քաղաքի օրը
  • Ռուսաստան - Հաշվապահի օրը
  • Ռուսաստան - Հարկային մարմինների աշխատողի օրը
  • Ռուսաստան - Լուսավորված պատուհանների օրը
  • Վենեսուելա - Ուսանողական օրը
  • Ուկրաինա - Արժանապատվության և ազատության օրը
  • Ուկրաինա - Դեսանտա-գրոհային զորքերի օրը

*Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։