Բոլոր տոները. նոյեմբեր 26


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Լյուիսի համաշխարհային օրը (World Lewis Day)
  • Ճարպակալման դեմ պայքարի օրը (Anti-Obesity Day)
  • Международный день осведомлённости об ауре (International Aura Awareness Day) *

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրը

  • Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թվականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և իր եղբոր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթենքում, ապա Պաղեստինյան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին` Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե իրեն վստահված թեմն ու ժողովրդին, թե եղավ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր:
  • Նա վախճանվել է 270 թվականին խաղաղ մահվամբ:
  • Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու` Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը` «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին» (հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականին Նիկիո Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ:
  • Ս. Մյուռոն եպիսկոպոսը ծնվել է մոտ 350 թվականին: Նա մեծ հրաշագործ էր` հայտնի իր ողորմությամբ և բարեգործությամբ: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Մյուռոնը Կրետեի եպիսկոպոսն էր, քաջալերում և խրախուսում է բոլորին` ինքը ևս անհամբեր սպասելով նահատակության պսակն ստանալուն:  Սակայն Աստծո կամքով հասնում է մինչև խոր ծերություն` 100 տարեկանում ավարտելով իր բարեպաշտ կյանքը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-26, 2023-11-25, 2024-11-23, 2025-11-22, 2026-12-05, 2027-11-27, 2028-11-25, 2029-11-24, 2030-11-23։

Ազգային

  • Աբխազիա - Սահմանադրության օրը
  • ԱՄՆ - Տորթի ազգային օրը
  • ԱՄՆ - Բարի վշտի օրը
  • ԱՄՆ - Փոքր բիզնեսի շաբաթ (Small Business Saturday) *
  • Ավստրալիա - Դեվենպորտ Շոու (Devonport Show) *
  • Արգենտինա - Հումորիստների օրը (Día del Humorista)
  • Հնդկաստան - Սահմանադրության օրը
  • Իրան - Բասիջի օրը
  • Մոնղոլիա - Հանրապետության օրը
  • Ռուսաստան - Սուրբ Գեորգի խաչի օրը
  • Ռուսաստան - Կոշկակարի միջազգային օրը
  • Ռուսաստան - Աշխարհը շրջելու օրը
  • Украина - День памяти жертв голодоморов

* Նոյեմբերի 26-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։