Չորեքշաբթի, նոյեմբերի 25
Չորեքշաբթի, նոյեմբերի 25։ Տարվա 329-րդ օրն է, 48-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 37 օր:
- Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
- Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
- Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 8 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Ցրօն, շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։
Նոյեմբերի 25-ը արևային 10-րդ օրն է։
- 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օրն է։
- Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։
- Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Վատ նախանշան է մազերի ու ատամների թափվելը, կոտրված կրունկը, ծարավը:
- Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։
- Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը:
- Օրվա գույները. լավ է հագնել մուգ, մոխրագույն-կանաչ գործվածքներ, թափանցիկ հագուստներ:
- Օրվա քարը՝ մուգ կապույտ-կանաչ ծովակն է:
- Օրվա թիվը՝ 20, 41:
- Հայտնի մարդիկոր ծնվել են 10-րդ արևային օրը. Ռենե Դեկարտ, Հենդել, Յոհան Սեբաստիան Բախ, Բոմարշե, Ֆրանսիսկո Գոյա, Հեգել, Պոլ Վերլեն, Վինսենթ Վան Գոգ, Թեոդոր Դրայզեր, Ավգուստո Պինոչետ, Ջոն Քենեդի։
Արևածագ՝ 7:59, արևամուտ՝ 17:39: Ճիշտ կեսօրը՝ 12։48։ Օրվա տևողությունը՝ 9:40 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։
Նոյեմբերի 25-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 10-րդ օրն է։
- Օրը լավ է գործընկերային հարաբերությունների զարգացման, կապերի և կապերի ամրապնդման համար: Արդյունավետ կլինեն ուղևորությունները, բանակցությունները:
- Լավ է նոր բիզնես սկսելու, պայմանագիր կնքելու, գործարքներ կատարելու, որևէ բանի կառուցելու առաջին քարը դնելու համար: Կարելի է տան վերանորոգում սկսել:
- Այս օրը կնքված պայմանագրերը լավ հեռանկարներ են ունենանում և, որպես կանոն, մեծ շահույթ են բերում: Կապերի ընդլայնման և հեղինակության ամրապնդման օր է:
Լուսնային 10-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը բարենպաստ է բոլոր ձեռնարկումների համար։
- Երազները ոչինչ չեն նշանակում։
- Տրտմություններն անցողիկ են։
- Նորածինները ճանապարհորդի հակումներ ունեն։
Լուսինը Խոյ համաստեղությունում է՝ 8°23'։
- Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
- Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 24-ին՝ 15:06-ից և կավարտվի նոյեմբերի 25-ին՝ 15:29-ին։
Լուսնի մարումը՝ 02։56։ Լուսնի ծագումը՝ 15:29։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 52.9°, բարձրությունը = - 37.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 79 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.476 կմ, երեկ՝ 402.235 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 2.242 կիլոմետր։
Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 10 օրական 2 ժամական 52 րոպեական։
- Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
- Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
- Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:
Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին՝ 13:30-ին։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
