Չորս տարի անց օպերային թատրոնի «լվացքատունը» վերաշահագործվեց


2019թ. «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» տնօրեն Կոնստատնտին Օրբելյանի շուրջ ծավալվող իրադարձությունների  ժամանակ հայկական մամուլում նյութեր հրապարակվեցին, որ ներկա իշխանությունները ցանկանում են թատրոնի տնօրեն նշանակեն Կարեն Դուրգարյանին, ով 2014 թվականին, լինելով թատրոնի գլխավոր դիրիժորը, ստեղծել էր «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» անվամբ աջակցման հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է մինչ օրս: Համաձայն այդ հրապարակումների,  Կ. Դուրգարյանը տվյալ հիմնադրամի միջոցով և իր մտերիմներ՝ հայր և որդի` Հրաչ և Շմավոն Գրիգորյանների աջակցությամբ կլորիկ գումարներ է յուրացրել:

Ս.թ. օգոստոսի 30-ին Կարեն Դուրգարյանը «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, որից անմիջապես հետո թատրոն վերադարձավ նախկին փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը (Կլուբնիկ մականվամբ) և ավելին` այս հանցավոր խմբին միացավ Կարեն Դուրգարյանի հորեղբոր որդին` Վրեժ Պարգևի Դուրգարյանը (իսկ վերջիններիս ներկայացմամբ հարազատ եղբայրը)՝ որպես ֆինանսական հոսքերի վերահսկող և հնարավոր ճնշումներից եղբոր պաշտպան: Վրեժ Դուրգարյանը թատրոնում իրեն պահում է ինչպես ոստիկանի, այնպես էլ թաղային հեղինակության պես: Վերջինս շատ կարճ ժամանակահատվածում թատրոնի մաքրուհիների և բանվորների տհաճության սիմվոլն է դարձել:

Թատրոն վերադառնալուն պես այս վայ ղեկավարներն առաջին հերթին սկսեցին  վերանորոգման պատրվակով  վերացնել իրենց կողմից կատարած հանցագործության հետքերը: Դրանք այն տարածքներն են, որոնք ըստ աջակցման հիմնադրամի տարեկան հաշվետվության մեջ նշված էին որպես վերանորոգված` հիմնադրամի գումարներով: Մասնավորապես, հիմնադրամի 2017 թվականի հաշվետվությունում նշված է թատրոնի վերանորոգման համար ծախսված խոշոր չափի գումար, սակայն թատրոնի անձնակազմը ոչ միայն հերքել է դա, այլև նշել, որ անգամ հիմնադրամի գրասենյակի վերանորոգումն է իրականացվել թատրոնի գումարներով:

Այս վերանորոգման աշխատանքների ժամանակ թատրոնի որոշ աշխատակիցների ներկայությամբ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Գրիգորյանն արտահայտվել է. «... վարչապետը խոստացել է հինգ հարյուր միլիոն մշակույթի ոլորտի համար, մենք էլ կաշխատենք դրանից կռճենք... »: 

Նշենք նաև, որ այս հանցավոր խմբի, ինչպես նաև վերոնշյալի մասին հանգամանալից անդրադարձել է նաև «Արմթայմս» էլեկտրոնային կայքը (https://armtimes.com/hy/article/160498):

Այսպիսով ներկայիս իշխանությունները կոոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն ծաղկեցնում և սնում են այն։