Խեցգետնի մտածելակերպ


«Խեցգետնի մտածելակերպը»՝ հասկացություն է, որը բնութագրում է եսասեր վարքագծի այն տեսակը, երբ երկարաժամկետ կտրվածքով հաշվի չեն առնվում հետևանքները:

«Խեցգետնի մտածելակերպ» եզրույթի անգլերեն տարբերակն է Crab Mentality, երբեմն էլ կիրառվում է Crab Bucket Theory անվանումը, ինչը ներկայացվում է որպես «Խեցգետիններով լի դույլի տեսություն»։

Անվան հիմքում ընկած է դույլի մեջ գտնվող խեցգետինների վարքը․ որոշ խեցգետիններ կարող են դուրս գալ դույլից, սակայն երբ նրանք հասնում են դույլի ծայրին, մյուս խեցգետինները կառչում են նրանցից և թույլ չեն տալիս դուրս գալ դույլից։  

Այսկերպ՝ «Խեցգետնի մենթալիտետ» եզրույթը կիրառվում է էգոիստական վարքի տարբեր դրսևորումների նկարագրման համար՝ առանց երկարաժամկետ հետևանքների դիտարկման։ Սրա հիմքում հետևյալ գաղափարն է․ «Եթե ես չեմ կարողանում, ապա դուք ևս չեք կարողանալու»։ 

Եզրույթը ծովախեցգետիններից և դույլից հեշտությամբ կարող ենք տեղափոխել նաև մարդկանց և նրանց սոցիալական մակարդակի վրա․ հասարակության որոշ խմբերում դիտարկվում է անհանդուրժողականություն խմբի ավելի հաջողակ անձանց հանդեպ, որոնց, մյուս մարդիկ խանգարում են հասնել մեծ հաջողությունների։ Սրա վառ օրինակ է այն, երբ ծխող մարդը փորձում է ազատվել այդ կախվածությունից, իսկ շրջապատում գտնվող մարդիկ կրկնում են․ «Միևնույնն է չի ստացվելու»։

Հետազոտող Ջոն Ռոյեկան բերում է նման մտածելակերպի բազմաթիվ օրինակներ բրիտանական, ամերիկյան, իռլանդական, ճապոնական, չինական, հնդկական և սինգապուրյան մշակույթներից։