Ձախողված հեղափոխություններ. Իրան, 1979 թ․


Ժողովրդական ճնշման արդյունքում պետության ղեկավարի իշխանությունից հարկադրաբար հեռանալը մշտապես տեղի ունեցող իրադարձություն է։ Սակայն հեղափոխությունների արդյունքները միշտ տարբեր են։

Որպես կանոն բնակչության դժգոհությունը  սեփական կառավարիչներից կուտակվում է տևական ժամանակահատվածում։ Ժողովրդական ցասման գլխավոր պատճառները հիմնականում պետական փտած համակարգն է, սոցիալական անարդարությունը, համատարած կոռուպցիան, երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, իսկ մի շարք դեպքերում ռազմական հակամարտությունները․..

Միաժամանակ պատմության մեջ քիչ չեն դեպքերը երբ բնակչության հեղափոխական ակնկալիքները հօդս են ցնդել, իսկ համազգային ճնշման արդյունքում իշխանափոխությունն էլ ավելի է վատթարացրել իրավիճակը տվյալ երկրներում՝ որոշ դեպքերում ունենալով անդառնալի հետևանքներ։

Ստորև ներկայացնում ենք հեղափոխությունների մի շարք օրինակներ, որոնք արմատապես փոխեցին պետությունների հետագա ճակատագիրը։ Անշուշտ, վերջում կանդարադառնանք, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած «Ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը» նույնպես։

Իրան, 1979թ․

Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությանը աջակցել է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Այն հանգեցրեց բնակչության կողմից մերժելի միապետության և շահի տապալմանը, որը փափավ Իրանից։

Սկզբնական փուլում Իրանի նոր կառավարությունը գլխավորում էին ազատական կողմնորոշման քաղաքական գործիչները, սակայն կարճ ժամանակում իշխանությունն ամբողջությամբ անցավ հոգևորականության ձեռքը։

Հետագայում Իրանում իրականացվեցին պետական համակարգի հիմնարար փոփոխությումեր, որոնց արդյունքում առաջացավ թեոկրատական ռեժիմ (իշխանությունը պատկանում է հոգևոր դասին)։

1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց աշխարհում առաջին Իսլամական հանրապետությունը։

2009 թվականին իրանցիները փորձեցին կրկնել 1979 թվականի սցենարը, սակայն հաջողության չհասան։ Բողոքի զանգվածային ցույցերը դաժանորեն ճնշվեցին։

Փաստացի, Իրանում տեղի ունեցած Իսլամակամ հեղփոխությունից հետո երկիրը աշխարհիկ պետությունից վերածվեց կրոնապետության, որում մարդու ազատությունները խիստ սահմանափակ են։

Մինչդեռ 1979 թվականին փողոց դուրս եկած իրանցիների ակնկալիքներն լրիվ այլ էին։