Երեքշաբթի, նոյեմբերի 17


Երեքշաբթի, նոյեմբերի 17։ Տարվա 321-րդ օրն է, 47-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 45 օր:

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 8 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Ասակ, շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Նոյեմբերի 17-ը արևային 2-րդ օրն է։ 

  • 2-րդ արևային օրը համարվում է գիտելիքի, շփման, ճանապարհորդության օր: Դա գաղափար ձեռք բերելու, մտքերը մաքրելու, գիտակցելու և ըմբռնման օրն է ։
  • Խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ ծանոթություններից և կապերից։ Լավ է, եթե կարողանանք տարբերակել բարին ու չարը։ Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ է ձեռք բերել նոր հագուստ, քանի որ հինը նորով փոխելու օր է։
  • Օրվա լավ նախանշաններ են քամին, տերևները, հեռու տեղից հյուրերը, բարի կապերի վերականգնումը: Շատ լավ է լսել ձեր անունը ամբոխում, բայց վատ է, եթե մեզ այլ անունով դիմելը: Անբարենպաստ նախանշանները կապված են կրակի, մետաղի հետ։
  • Սնունդ. Լավ է ցամաք կերեկուրը։ Անցանկալի է ալկոհոլը։
  • Ուժի հաղորդակներն են գավազանը որպես արդարության և փրկության նշան:
  • Օրվա գույնը՝ դեղին, կանաչ-կապտավուն, կապույտ: 
  • Օրվա քարը՝ կատվաչք:
  • Օրվա թվերը են՝ 17 (Ջրհոս թիվը), 31, 48: Լավ է նրանց հանդիպել հեռախոսի, մեքենայի, տան և այլն համարների տեսեքով։
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 2-րդ արևային օրը՝ Պետրարկա, Գալիլեո Գալիլեյ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Նիկոլայ Կոպեռնիկոս, Մուսոլինի, Սիդնեյ Ռոմ, Խոսեպ Գվարդիոլա: Հայեր՝ Սայաթ-Նովա, Վրթանես Փափազյան, Հովհաննես Թումանյան, Աշոտ Սաթյան, Թովմաս Պողոսյան։

Արևածագ՝ 7:50, արևամուտ՝ 17:43: Ճիշտ կեսօրը՝ 12։46։ Օրվա տևողությունը՝ 9:53 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Նոյեմբերի 17-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև: 
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Վար ու ցանք չանել։
  • Երազները նշանակալից են։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 24°48'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 17-ին՝ 10:15-ից և կավարտվի նոյեմբերի 18-ին՝ 11:22-ին։
Լուսնի ծագումը՝ 10:15։ Լուսնի մարումը՝ 19:41։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 139.8°, բարձրությունը = 14.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 6 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 365.212 կմ, երեկ՝ 361.030 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.182 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 2 օրական 02 ժամական 52 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին՝ 13:30-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: