Երկուշաբթի, նոյեմբերի 23
Երկուշաբթի, նոյեմբերի 23։ Տարվա 327-րդ օրն է, 48-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 39 օր:
- Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
- Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
- Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 8 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Ծմակ, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։
Նոյեմբերի 23-ը արևային 8-րդ օրն է։
- 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում ։
- Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
- Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։
- Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։
- Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները:
- Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները:
- Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը:
- Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:
- Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 8-րդ արևային օրը. Հուլիոս Կեսար, Սամուել Մորզե, Ժորժ Բիզե, Պաբլո Պիկասո, Բուրվիլ: Հայերից՝ Գրիգոր Արծրունի, Ալբերտ Մկրտչյան, Թաթուլ Կրպեյան:
Արևածագ՝ 7:57, արևամուտ՝ 17:40: Ճիշտ կեսօրը՝ 12։48։ Օրվա տևողությունը՝ 9:43 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։
Նոյեմբերի 23-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 8-րդ օրն է։
- Օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Այս օրը գործերին հաղորդած ազդակները կպահպանվեն մեկ ամիս:
- Փորձեք ուժերը նպատակային ծախսել: Այս օրը եռանդի և միջոցների ներդրումներն առավելագույն արդյունք կտան: Հաջողակ կլինեն ուղևորությունները, գործուղումներն ու ճանապարհորդությունը:
Լուսնային 8-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Օրը նպաստավոր է ճանապարհորդելու առումով։
- Տկարների համար դժվար օր է։
- Երազներն իրականանում են։
- Նորածիններ արտաքնապես հաճո չեն։
Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 14°21'։
- Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
- Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 22-ին՝ 14:15-ից և կավարտվի նոյեմբերի 23-ին՝ 14:42-ին։
Լուսնի մարումը՝ 00։57։ Լուսնի ծագումը՝ 14:42։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 78.3°, բարձրությունը = - 30.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 61 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 398.874 կմ, երեկ՝ 394.438 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 4.436 կիլոմետր։
Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 8 օրական 2 ժամական 52 րոպեական։
- Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
- Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
- Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:
Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին՝ 13:30-ին։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
