Երկուշաբթի, նոյեմբերի 9


Երկուշաբթի, նոյեմբերի 9։ Տարվա 313-րդ օրն է, 46-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 53 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Տրե (նոյեմբերի 8 - դեկտեմբերի 8), օրվա անունը՝ Ձոպաբեր, շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Նոյեմբերի 9-ը արևային 24-րդ օրն է։ 

  • Այսօր պետք է չբարկանալ և առճակատման չգնալ։   Ազատ ժամանակ պետք է նստել հանգիստ մի տեղ և զբաղվել ընթերցանությամբ, մաքրել տունը, վերանորոգել որևէ բան։ 
  • 24-րդ արևային օրը հակացուցված է կնոջ հետ սիրով զբաղվելը: Համարվում է, որ այդ օրը նրա ընկերքը կարող է ապականվել և փոխանցվել պտղին: 
  • Այդ օրը բարեհաճ է շինանյութերի մշակման ոլորտի մարդկանց համար։ 
  • Պետք է ընտրել կարմիրի և սևի համադրությամբ հագուստ: Պետք է խուսափել մոխրագույն, շագանակագույն, կապույտ և մանուշակագույն հագուստից: 
  • Ապաքինման համար բարենպաստ օր է։ 
  • Սննդում պետք է օգտագործել կաթնաթթվային մթերքներ, տարեկանի հաց, թխվածքաբլիթներ: Օրվա ծիսական ուտեստ է համարվում աղի կաթնաշոռը կամ բրինզան (ոչխարի պանիր)՝ համեմված ընկույզով։
  • Փոքր իրերի, դրամական միջոցների ու թանկարժեք իրերի կորուստ կամ վնասվելը չար աչքի, հոգևոր պաշտպանության թուլացման նախանշաններ են:  Փողոցում սուլելու ցանկությունը նախանշում է, որ հոգին բացասական ազդեցություններից ազատվլուն է ձգտում: 
  • Հաջողակ թվերն են՝ 24, 79, 86:
  • Հայտնի մարդիկ, ովքեր ծնվել են 24 Արևոտ օր ' Չարլզ Դիքենս, Ջուզեպպե Վերդի, Մարտին Լյութեր, Դեվիդ Դուխովնի, Շարլիզ Թերոն, Ֆրիդա Կալո, Սոֆիա Ռոտարու, հայերից՝ Ղևոնդ Ալիշան, Արամ Խաչատրյան, Քըրք Քըրքորյան, Ջորջ Դոքմեջյան։

Արևածագ՝ 7:41, արևամուտ՝ 17:50: Ճիշտ կեսօրը՝ 12։45։ Օրվա տևողությունը՝ 10:09 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Նոյեմբերի 9-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 24-րդ օրն է։

  • Չեզոք և համեմատաբար պասիվ օր է: Մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն և առանց հակառակվելու:
  • Լավ է ոչ մի նոր բան չսկսել, այլ շարունակել արդեն իսկ սկսած աշխատանքը: Օրը լավ է սերմանելու, բուժման և առողջությանը հետևելու առումով:

Լուսնային 24-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները գործուն չեն։
  • Նորածինները բարի են և ցոփակյաց։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 26°50'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է նոյեմբերի 9-ին՝ 00:17-ից և կավարտվի նոյեմբերի 10-ին՝ 01:27-ին։
Լուսնի ծագումը՝ 00։17։ Լուսնի մարումը՝ 14:53։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 277.4°, բարձրությունը = 24.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 53 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 382.490 կմ, երեկ՝ 387.709 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 5.217 կիլոմետր։

Երրկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 23 օրական 12 ժամական 28 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին՝ 09։07։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին՝ 13:30-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: