Երկուշաբթի, օգոստոսի 31

Այսօր 31.08.2020   09:00   53

Երկուշաբթի, օգոստոսի 31։ Տարվա 244-րդ օրն է, 36-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 122 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ օգոստոսի 10 - սեպտեմբերի 9), շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Օգոստոսի 31-ը արևային 14-րդ օրն է։ 

  • 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը:
  • Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։
  • Այսօր ցանկալի չէ վիճաբանել, այլ լինել հաշտարարլ, ամուսնանալ, նվերներ տալ ու բարի գործ անել, հաց թխել և աղոթել նախնիների հոգու համար։
  • Օրա համապատասխան սնունդը կաթնամթերքն է։
  • Նախանշաններին պատք չէ ուշադրություն դարձնել, եթե միայն կապված չեն կենդանիների հետ: Լավ է, եթե պատուհանից թռչուն մտնի:
  • Օրվան ներդաշնակ կլինեն փափուկ երանգները՝ դեղնականաչվունը, միայն ոչ կարմիրը: 
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 14-րդ արևային օրը. Մաքիավելի, Թեոֆիլ Գոթիե, Հերբերտ Հուվեր, Հերման Հելմհոլց, Ալեքսանդր Ռադիշչև, Եվգենի Լեոնով։

Արևածագ՝ 6:28, արևամուտ՝ 19:35: Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 13:07 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Օգոստոսի 31-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • Օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը:
  • Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:

Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները կատարվում են։
  • Նորածինները լավ են։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 16°39'.

  • Լուսինը Ջրհոսում: Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 30-ին՝ 18:26-ից և կավարտվի օգոստոսի 31-ին՝ 19:03-ին։
Լուսնի մարումը՝ 04։14։ Լուսնի ծագումը՝ 19:03։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 40.09°, բարձրությունը = -69.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 96 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 393.418 կմ, երեկ՝ 390.028 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.390 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 12 օրական 45 ժամական 15 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին՝ 09:22-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         օգոստոսի 31, Երկուշաբթի


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon