Գիշերային տեսողության լավագույն սարքերը


Գիշերային տեսողության սարքերի պատմությունը սկսվել է դեռևս առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1914 թվականի օգոստոսի 23-ին գերմանացիները, օգտագործելով ջերմապելենգատոր, կարողացել են հայտնաբերել բրիտանական էսկադրան։ Ավելին՝  այդ սարքերի օգնությամբ նրանք նաև կարողացել են ուղղորդել հրետանային կրակը։

Անցյալ դարի կեսերին ստեղծվեց հատուկ սարք, որը հնարավորություն էր տալիս գիշերը տեսնել գրեթե նույնքան պարզ, որքան ցերեկը: Խոսքը գիշերային տեսողության սարքերի մասին է։

Մեր օրերում այս օպտիկա-էլեկտրոնային սարքերը լայն տարածում են ստացել։ Դրանք օգտագործվում են ոչ միայն զինվորականների, այլև փրկարարների, որսորդների, անվտանգության կառույցների աշխատակիցների կողմից։ 

Գիշերային տեսողության սարքերը կարող են բազմակի անգամ ուժեղացնել թույլ տեսանելի լույսն ու օպերատորին փոխանցել տեղանքի, օբյեկտի, թիրախի լիարժեք պատկերը:
Դրանց գործածությունը հիմնված է արտաքին և ներքին ֆոտոէֆեկտի (լույսի էներգիան էլեկտրականի վերածվելու երևույթ)ազդեցության վրա:

Այս տեսակի բոլոր սարքերը կարելի է բաժանել չորս խոշոր խմբի․

⦁ տեսահսկողության սարքեր,
⦁ նշանառություն,
⦁ գիշերային տեսողության ակնոցներ,
⦁ սարքեր, որոնք թույլ են տալիս տեսաձայնագրել պատկերը։