«Գմփ-գմփ-բու»


Բազմիցս կրկնված սուտը վաղ թե ուշ ճշմարտություն է դառնում։ Սա Նացիստական Գերմանիայի քարոզչության կնքահայր Յոզեֆ Գեբելսի սիրված արտահայտություններից մեկն էր։ Այս սկզբունքով նա առաջնորդվեց ընդհուպ մինչև ինքնասպան լինելը (Գեբելսն ու նրա կինը՝ Մարթան ինքնասպան լինելուց առաջ թունավորեցին սեփական 6 երեխաներին)։

Նույնիսկ այն ժամանակ, երբ Խորհրդային Բանակն արդեն մտել էր Բեռլին, Գեբելսը դեռևս աշխատող ռադիոյի միջոցով, շարունակում էր համոզոել գերմանացիներին, թե պատերազմում բեկումնային պահն ու Գերմանիայի վերջնական հաղթանակը շատ մոտ են։

Այնուհանդերձ փաստ է՝ ստի ու զանգվածներին մանիպուլացնելու վրա հիմնված Գեբելսի քարոզչական հնարքները այսօր էլ գործում են։ Ավելին՝ Գեբելսը համարվում է ժամանակակից  զանգվածային հաղորդակցության կամ PR տեխնոլոգիաների կնքահայր։ Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, 44-օրյա պատերազմի ընթացքն ու նվաստացուցիչ կապիտուլյացիան ամբողջովին տեղավորվում են Գեբելսի ստի քարոզչության  հիմնական պոստուլատների տրամաբանության մեջ։ 

Ինչո՞վ են տարբերվում մեր տեղական «զոմբիները» նացիստների քարոզչության կուտը կերած գերմանացիներից։ Ոչնչով։ Ընդ որում, նացիստների իշխանության գալուց հետո Գերմանիան գրեթե 10 տարի ունեցավ տնտեսական լրջագույն առաջընթաց ու ռազմական խոշոր նվաճումներ։ Ընդունեք, որ նման պարագայում ցանկացած քարոզչություն դառնում է հիմնավորված։ 

Հայաստանի դեպքում ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարելի է «դմփ-դմփ-հու»-ով պետությունը կորցնելու եզրին հասցրած իշխանությանը հանդուրժել։ Փաստարկները, թե ներկայիս ընդդիմության անըննդունելի լինելն է մեծապես նպաստում ստեղծված աբսուրդային իրավիճակին արդեն վաղուց ժամանակավրեպ է։

Իսկ միգուցե փորձել վերակոդավորել Նիկոլի «զոմբիացված» հենարանի՞ն՝ «դմփ-դմփ-հու»-ն դարձնելով, ասենք, «գմփ-գմփ-բու»։ Ու անպայման կիրառել ստորև բերված Գեբելսի քարոզչական հնարքների 10 պատվիրանը․

1․ Զենքի քանակը առ ոչինչ է, եթե իշխանությունը չի տիրանում մարդկանց հոգիներին:

2․ Քարոզչության միակ նպատակը պետք է լինի զանգվածների հույզերը խլելը։

3․ Վերը նշվածին հասնելու համար ամեն հնարավոր միջոց պետք է կիրառվի: 

4․ Շատ կարևոր է, որ բացի «սպիտակ», այն է՝ ճշմարիտ փաստերի հետ մեկտեղ կիրառվեն նաև «գորշ»՝ կիսաճշմարիտ, իսկ երբեմն նաև «սև»՝ բացահայտ կեղծ փաստեր: Այս երեք տիպի փաստերի համադրության միջոցով կարևոր է կառուցել ուղեղների լվացման արդյունավետ ծրագիր:

5․ Որքան մեծ լինի ու լայն տարածում ստանա «սևը», այնքան շատ մարդ կհավատա այդ ստին: 

6․ Որպեսզի ամբոխը կասկածների մեջ չընկնի, ուղերձները պիտի լինեն չափազանց պարզ ձևով ներկայացված՝ առանց ավելորդ ինտելեկտուալիզմի: Հիշեք՝ քարոզչության ամենամեծ թշամին ինտելեկտուալիզմն է:

7․ Քարոզչության թիրախը պետք է լինեն ոչ թե մարդկանց գիտակցությունը, այլ զգացմունքները: Դրա համար քարոզչությունը պետք է լինի վառ և ցայտուն:

8․ Քարոզչության ուղերձները պետք է հասկանալի լինեն հասարակ մարդու համար: 

9․ Անընդատ պետք է գովաբանել ու սիրաշահել հասարակ ժողովրդին՝ նրան դիմելով սիրելի, հարգելի, խելացի մակդիրներով: Դրան զուգահեռ, պետք է փառաբանել նաև առաջնորդին՝ ցույց տալով, որ «առաջնորդն ու ժողովուրդը նույնական են»: Նույնականացնելով առաջնորդին ու ժողովրդին՝ պետք է բացառել, որ նրանց արանքում գոյություն ունենան այլ քաղաքական սուբյեկտներ: Դրանց պետք է անվանել բացիլներ, ժողովրդի թշնամիներ, քանզի առաջնորդին հակադրվողը չի կարող չհակադրվել նաև ժողովրդին: Եկեղեցու դերը պետք է նվազեցվի, քանզի եկեղեցու նկատմամբ և քրիստոնեական հավատքը պետք է փոխարինվի առաջնորդի հանդեպ հավատքով: Իսկ երկու հավատք թույլ տալ չի կարելի: Ընդ որում, այս ամենը պետք է ներկայացնել բարձր պաթոսով և նույնիսկ արհեստական հիստերիա մտցնել ելույթներում, որպեսզի դա շարքային քաղաքացիների հույզերի ու զգացմունքների վրա:

10․ Նույն բանը պետք է կրկնել անընդհատ, որպեսզի տեղեկատվական մեծ հոսքերը ի վերջո ունենան ցանկալի որակ։ Իսկ երբ ինչ-որ թեզի մեծ թվով մարդիկ են սկսում սկսում հավատալ , ապա հոտային զգացումը սկսում է կլանել գրեթե բոլորին, և դրան հակադրվելը կդառնա անչափ դժվար:




avatar

ԳՈՎԱԶԴ