Համաշխարհային վիճակագրությունը սփոփում է


  • Եթե այսօր առավոտյան առողջ ես արթնացել, ապա դու ավելի երջանիկ ես, քան 1 միլիոն մարդիկ, որոնք չեն ապրի մինչև հաջորդ շաբաթ: 
  • Եթե դու երբեք պատերազմ, բանտարկությամբ պայմանավորված միայնակություն, տարաբնույթ կտտանքներ կամ քաղց չես «ճաշակել», ապա դու՝ այս աշխարհում ապրող 500 միլիոն մարդուց ավելի երջանիկ ես:
  • Եթե դու առանց վախի, բանտարկության և մահվան սպառնալիքի կարող ես հաճախել եկեղեցի, ապա դու Երկիր մոլորակի վրա բնակվող 3 միլիարդ մարդուց ավելի երջանիկ ես:
  • Եթե քո սառնարանում ուտելիք կա, դու հագնված ես ու քո գլխավերևում տանիք կա և անկողին ունես, ապա դու ավելի հարուստ ես, քան այս աշխարհում ապրող մարդկանց 75 %-ը: 
  • Եթե դու բանկային հաշիվ ունես, դրամապանակումդ դրամ կա և մի քիչ էլ սև օրվա համար հետ գցած գումար ունես, ապա դու աշխարհում ապրող ապահովված մարդկանց 8 %-ին ես պատկանում:
  • Եթե դու կարդում այս տեքստը, ապա երիցս օրհնված ես, քանի որ.
    1) Ինչ-որ մեկը մտածեց քո մասին,
    2) դու չես պատկանում այն 2 միլիարդ մարդկանց, ովքեր կարդալ չգիտեն... և, բացի այդ, դու համակարգիչ ունես։