Հայաստանի բնակիչների 11 տոկոսը Ռուսաստանին սպառնալիք է համարում


Ռուսալեզու լրատվամիջոցները «Հայաստանի բնակիչները Ռուսաստանը ներառել են թշնամի երկրների թոփ եռյակում» վերնագրով տարածում են Հայաստանում IRI ինստիտուտի անցկացրած հարցումը։

Այսպես, Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) Հայաստանում հարցում է անցկացրել, թե որ երկիրն են համարում անվտանգության սպառնալիք։

Վարկանիշում առաջին տեղը Թուրքիան է. նրա թշնամին համարում Է հարցվածների 88 տոկոսը, երկրորդը՝ Ադրբեջանը՝ 81 տոկոսը: Ըստ Հետազոտության, Ռուսաստանին սպառնալիք է համարում հարցվածների 11 տոկոսը։

Հայաստանում կարծում են, որ Ռուսաստանը նաև քաղաքական և տնտեսական սպառնալիք է. դրանում համոզված են հարցվածների համապատասխանաբար 15 և 17 տոկոսը: Այդ հարցումներով առաջին և երկրորդ տեղերը դարձյալ զբաղեցրել են Թուրքիան ու Ադրբեջանը։

Սակայն, հարցվածների 57 տոկոսը Մոսկվային համարում է ամենակարևոր ռազմավարական գործընկերը։ Նրանց թվում են Ֆրանսիան և ԱՄՆ-ը ՝ հարցվածների 50% և 38%-ը ։

Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկեր հարցվածների 61 տոկոսը նշել է Ռուսաստանին, 40 տոկոսը՝ Իրանին, 29 տոկոսը՝ Չինաստանին։

Հետաքրքիր է, որ հրապարակված չեն, թե հայերի համար արդյոք կա՞ 4-րդ թշնամի երկիր, և թե հարցվածների քանի տոկոսն է հերքել թշնամիների առկայությունը:

Նշենք, որ IRI ինստիտուտը (Միջազգային հանրապետական ինստիտուտ, կենտրոնակայանը Վաշինգտոնում) սերտ համագործակցությամբ աշխատում է ԱՄՆ պետդեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և աշխարհում ամերիկամետ քաղաքական ուժերի ֆինանսավորմամբ զբաղվող որոշ հիմնադրամների հետ:




avatar