Հայաստանի խանութներում շաքարավազ չկա


Վերջին 2 օրվա ընթացքում քաղաքացիները ահազանգում են, որ Հայաստանի խանութներում շաքարավազի դեֆիցիտ է։ Բնականաբար, սա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով։

Հայաստանի Հանրապետություն շաքարավազը առավելապես ներմուծվում է Ուկրաինայից՝ ընդհանուր ներմուծման ծավալի շուրջ 75%-ը և Ռուսաստանից՝ 20%: Վրաստանից, Բելառուսից և այլ երկրներից ներմուծված շաքարավազը կազում է ընդհանուր ներմուծման ծավալի շուրջ 5%-ը: 

Գաղտնիք չէ, որ Հայաստանում շաքարավազի շուկան տնտեսության ամենամոնոպոլացված սեգմենտն է։  Շաքարավազի ներկրման կամ արտադրության մենաշնորհը պատկանել է խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին։

Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստանի շաքարավազի շուկայում առաջիկայում էական վերաձևավորումներ կլինեն՝ հատկապես լոգիստիկայի մասով։ Ամենայն հավանականությամբ, կլինի նաև գնաճ։
 




avatar

ԳՈՎԱԶԴ