Հայաստանում ընթանում է ձնագնդիկի միջազգային առաջնությունը


Փետրվարի 5-ից 6-ը Հայաստանում ընթանում է ձնագնդիկի՝ յուկիգասենի միջազգային առաջնությունը: Մրցաշարում հաղթելու համար պայքարում են 150-ից ավելի մարզիկներ Հայաստանից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից և Ռուսաստանից:

Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի Յուկիգասենի ֆեդերացիան, որն ընդգրկված է Յուկիգասենի միջազգային ֆեդերացիայի կազմում:

Յուկիգասենը ձնագնդերով թիմային խաղ է։ Առաջացել է 1980-ականների վերջին՝ Ճապոնիայում։ Ներկայումս ամենամյա մրցումներն են անցկացվում Ճապոնիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Հայաստանում, Ռուսաստանում և Նորվեգիայում:




avatar