Պատմության այս օրը. դեկտեմբերի 10


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Թողարկվեց Angry Birds համակարգչային խաղը:
2009 - Տեղի ունեցավ «Ավատար» ֆիլմի պրեմիերան:
2007 - «Մինչեւ չհաղթահարենք զոհի հոգեբանությունը, մինչեւ չազատվենք անցյալի բարդույթներից, մինչեւ չնայենք դեպի ապագա՝ մենք ժամանակակից ու կենսունակ ազգ չենք կարող դառնալ։ Այդ հոգեբանությունը հաղթահարելու միակ միջոցը Հայաստան երկրի շենացումն ու հզորացումն է՝ երկիր, որն այսօր գտնվում է բորենիների ձեռքում։ Պատմությունը հպարտության աղբյուր է շատ ազգերի համար, բայց պատմական բեռը՝ անցանկալի կապանք»։ Լևոն Տեր-Պետրոսյան, 10 դեկտեմբեր, 2007
2006 - Երկրում սահմանադ­րա­կան կար­գը բռ­նի փո­խե­լու հրա­պա­րա­կա­յին կո­չե­րի մե­ղադ­րան­քով ձեր­բա­կալ­վեց ազա­տա­մար­տիկ, բեյրու­թա­հայ, իշ­խա­նու­թյուն­նե­րին ար­մատա­կան ընդ­­դիմա­դիր Ժի­րայր Սե­ֆիլ­յա­նը։
2003 - Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևն ու Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանը Ժնևում առաջին ճանաչողական հանդիպումն են անցկացնում` Մինսկի խմբի ներկայությամբ։

  • Հանդիպումից հետո Ի.Ալիևն ասում է, թե պատրաստ են շարունակել երկխոսությունը: Ռ.Քոչարյանը հրաժարվում է մեկնաբանություններից: Միջնորդները, այդուամենայնիվ, լավատես էին: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը «Ֆրանսպրեսին» ասել էր` «բանակցություններում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել. հիմա մենք ունենք առաջնորդներ, որոնք նույն սերնդից են, և կարծում ենք`կարող են ավելի լավ հասկանալ միմյանց»:

1998 - Իր տան մուտքի մոտ սպանվում է պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին:

  • Սպանությանն ականատեսներ չեն եղել։ Երկու օր անց Եռաբլուրում հուղարկավորում են սպանված պաշտպանության փոխնախարարին: Սպանությունը բացահայտված չէ։

1991 - Ռուսաստանը ճանաչեց Հայաստանի անկախությունը:
1991 - «Մեծն Տիգրան» գումարտակի 13 հոգիանոց գրոհային ջոկատը շեշտակի գրոհով ջախջախեց ԼՂՀ Շահումյանի շրջանի Թոդան գյուղում տեղակայված ադրբեջանական 450 հոգիանոց կայազորը:
1991 - Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե։

  • Օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ 1989թ. վերջին մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990.04.03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ։ Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն։

1988 - ԽՍՀՄ իշխանությունները ձերբակալեցին «Ղարաբաղ» կո­միտեի անդամներին։ Ժողովրդական ճնշումների արդ­յուն­քում նրանք 1989թ. մայիսի 31-ին ազատ ար­ձակ­վե­ցին:
1987 - Իոսիֆ Բրոդսկին Նոբելյան մրցանակ ստացավ:
1954 - UNESCO-ի կողմից ընդունվեց Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվեց էսպերանտոյի միջազգային լեզվի թեկնածու լինելը:
1948 - ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
1924 - Հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի։
1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:
1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
1901 - Ռիգայում տեղի ունենում է Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը։
1901 - Հանձնվեցին առաջին Նոբելյան մրցանակները:
1864 - Ռուսական կայսրության Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
1817 - Միսիսիպին դարձավ ԱՄՆ-ի 20-րդ նահանգը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ