Պատմության այս օրը. դեկտեմբերի 12


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2019 - ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2016 - Հալեպի ազատագրումը գրոհայիններից։
2008 - Շվեյցարիան միացավ Շենգենյան գոտուն՝ դառնալով համաձայնագրի 25-րդ երկիրը։
2005 - Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
1992 - Ադրբեջանական օդուժը ռմբակոծում է Կապան քաղաքը

  • Ռումբի պայթյունից 19 մարդ է զոհվում`հացի հերթում:
  • Հայկական կողմը հակահարձակման է անցնում`գրավելով մի քանի գյուղեր Զանգելանի շրջանում։

1963 - Քենիան անկախացավ Մեծ Բրիտանիայից:
1938 - Իոսիֆ Ստալինը ստո­րագ­րում է մա­հա­պատ­ժի մոտ 30 ցու­ցակ և գնում է դի­տելու հեր­թա­կան գիշ­ե­րա­յին ֆիլ­մը Մո­լո­տո­վի հետ։
1936 - Երևանում բացվեց Մոսկվա կինոթատրոնը:

  • Մոսկվա կինոթատրոնը կառուցված է 1935-1936 թթ ճարտարապետներ Տ. Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղը։ Շինարարության շաբաթօրյակներին մասնակցել են Արմենֆիլմի աշխատողները Համո Բեկնազարյան, Յու. Ֆելդման և ուրիշները։ Բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպոն»: Կինոթատրոնը բացվել է 1936 թ. դեկտեմբեր 12-ին։
  • Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա» և պլաստիկ արվեստների. «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։
  • Ունի չորս դահլիճներ. մեծ «Կարմիր դահլիճ» (491 տեղանոց), փոքր - «Կապույտ դահլիճ» (352 տեղանոց), VIP (35 տեղ) և ամառային դահլիճ (չի աշխատում)։
  • 1978 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոնը, 2004 թվականից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոն։
  • «Մոսկվա» կինոթատրոնի շենքը դուրս է գալիս Շառլ Ազնավուրի հրապարակ (նախկին կինո «Մոսկվայի»), որտեղ նաև գտնվում են «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի նկարիչների միության շենքը և «Կենդանակերպի նշաններ» շատրվանը։

1911 - Դելին դարձավ Հնդկաստանի մայրաքաղաքը:
1792 - Վիենայում 22-ամյա Լյուդվիգ Վան Բեթհովենը Ֆրանց Յոզեֆ Հայդենի մոտ երաժշտական կոմպոզիցիայի առաջին դասն է առնում, որի համար վճարում է 19 ցենտ (ժամանակակից համարժեքով): Հայդենը նկատեց, որ այսպիսի աշակերտը ամոթով չի թողնի:
1787 - Փենսիլվանիան դարձավ ԱՄՆ-ի 2-րդ նահանգը:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ